|
|
![]() ![]() |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1996 թ.-ից անցկացնում է հեռուստամարաթոններ, որոնք տեղի են ունենում Լոս Անջելեսում, յուրաքանչյուր տարվա նոյեմբերին: 12-ժամյա հեռուստամարաթոնները հանդիսանում են ո՞չ թե սոսկ դրամահավաքին ուղղված միջոցառում, այլ` հայությանը մեկ միասնական գաղափարի եւ ծրագրի շուրջ համախմբող լայնածավալ մի ձեռնարկ:
Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը: Հեռուստամարաթոններին նախորդում են Հայաստանում, Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում, Արգենտինայում անցկացվող ամենամյա հեռախոսամարաթոնները, որոնք ոչ միայն նպատակ ունեն ապահովել նվիրատվություններ, այլեւ` հանրությանը նախապատրաստել առաջիկա հեռուստամարաթոնին: |
![]() |
||