|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
"Հայաստան" համահայկական հիմնադրամի տարեկան հիմնական միջոցառումներն են` Հոգաբարձուների խորհրդի նիստը, Հեռուստամարաթոնը, ՀՀ նախագահի մրցանակը: Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի, տարբեր երկրներում կազմակերպվող հեռախոսամարաթոնների, ռադիոմարաթոնների, հեծանվարշավների, ճաշկերույթների հանգանակություններից, բարեգործական համերգներից, փոստային և SMS նվիրատվություններից: Ամենամյա հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին և հայությանը համախմբում հայրենիքի համար կենսական կարևորության ձեռնարկի շուրջ: Հեռուստամարաթոններում հավաքագրված գումարներն ուղղվում են հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը:

«Հանրապետության նախագահի մրցանակը»` հիմնված 2001 թվականին, «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ շնորհվում է յուրաքանչյուր տարի` արվեստի, մշակույթի և գիտության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած գործիչներին: Ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ՀՀ նախագահի նստավայրում: Հաղթողներին մրցանակներ է հանձնում անձամբ հանրապետության նախագահը:
մշակված է