ԾՐԱԳՐԵՐ

Իր գործունեության ընթացքում "Հայաստան" համահայկական հիմնադրամը մշակել ու ձեռնարկել է բազմազան ծրագրեր: Ծրագրերի ուղղությունները քննարկում և հաստատում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը: Ռազմավարական այս ծրագրերն ընդգրկում են Հայաստանում և Արցախում առկա հրատապ խնդիրները, որոնց լուծումն իրապես պահանջում է համահայկական մասնակցություն: Խոշորածավալ այս ծրագրերի հետ մեկտեղ Հիմնադրամն իրականացնում է նաև տարբեր նպատակային ծրագրեր, որոնք առաջարկվում են անհատ բարերարների կոմղից: Նմանօրինակ ծրագրեր են իրագործվում տարբեր ոլորտներում` կրթությունից մինչև շինարարություն և հումանիտար օգնություն: Ինչպիսին էլ լինի ծրագիրը, Հիմնադրամը, որպես կայուն ու արդյունավետ աշխատող կառույց, կյանքի կկոչի այն:
Իր գործունեության ողջ ընթացքում Հիմնադրամի աշխատանքը եղել է ուժեղ, պահանջկոտ և չափազանց գնահատելի, այն միշտ ձգտել է բարեկեցիկ կյանք ստեղծել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների համար: Մենք դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու, սակայն շնորհիվ յուրաքանչյուր հայի, ով անտարբեր չէ կարիքի մեջ գտնվող իր հայրենակցի նկատմամբ ու ձեռք է մեկնում նրան, մենք դրական փոփոխություններ ենք արձանագրում: Ահա այդ փոփոխությունները թվերով`
Կառուցվել է ավելի քան476 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում
517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ
144 կմ գազատար
70 կմ էլեկտրական հոսանքի գիծ
517 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ
144 կմ գազատար
70 կմ էլեկտրական հոսանքի գիծ
Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ
Կառուցվել ու վերակառուցվել է 424 տուն ու բնակարան
70 առողջապահական հաստատություն
53 սպորտային ու մշակութային կենտրոն
70 առողջապահական հաստատություն
53 սպորտային ու մշակութային կենտրոն
Իրականացվել է ավելի քան159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր
և ավելին:
Այսօրվա դրությամբ Հայաստանում ու Արցախում իրագործված ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 235,800,000 ԱՄՆ դոլար: Սակայն, եթե հնարավոր է հաշվել ավարտված ծրագրերը ու դրանց իրականացման համար օգտագործված գումարները, աշխատատեղերը, որ բացվել են այդ ծրագրերի շնորհիվ, համայնքները, որ հետզհետե զարգանում են, ապա չենք կարող հաշվել այն մարդկանց, ում կյանքը փոխվել է շնորհիվ նոր ճանապարհի, նոր դպրոցի և օգնության, որի կարիքը նրանք խիստ ունեն:


