|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
«Բերքառատ Արցախ»․ այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա Հեռուստամարաթոնը։ Մարաթոնը, որն անցկացվելու է նոյեմբերի 23-ին, նպատակաուղղված է Արցախում հորերի հորատմանը, նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգետիկ կայանների տեղադրմանը (solar power stations)։
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Մարաթոնից առաջ բազմաթիվ անվանի գործիչներ ուղերձներ են հրապարակում՝ կոչ անելով միանալ Մարաթոնին, հանգանակություններ կատարել Հայաստանի և Արցախի բարեկեցության համար։
Այս տարի իրենց հատուկ կոչերով հանդես են եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ԱՄՆ-ի կոնգրեսականներ Թուլսի Գաբարդը և Ադամ Շիֆը։
Լոս Անջելեսի քաղաքապետը դիմել է իր համաքաղաքացիներին՝ Հիմնադրամին հանգանակություն անելու կոչով․ «Այսօր փոքր աջակցություն ցուցաբերելով՝ դուք ապագայի մեծ փոփոխությունների երաշխավորն եք դառնում»։
Կոնգրեսական Թուլսի Գաբարդը նշել է, որ իր գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը 350 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում։ «Հիմնադրամի յուրաքանչյուր ներդրման շնորհիվ Հայաստանի և Արցախի տնտեսությունը բարգավաճում է, բացվում են աշխատատեղեր։ Շնորհակալ եմ, որ այս մեծ ծրագրի մի մասն եք»։
Կոնգրեսական Ադամ Շիֆն իր ելույթում ասել է․ «Այս տարվա Մարաթոնը կհեշտացնի և ավելի բարեկեցիկ կդարձնի արցախցու կյանքը։ Եկեք աջակցենք մեր եղբայրներին և քույրերին Արցախում՝ միանալով Մարաթոնին»։
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ավելի քան 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։
Այլ Նորություններ

2014-03-06
Հիմնադրամը շարունակում է աջակցությունը հայաստանյան կրթական հաստատություններին

2014-03-03
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 22 տարեկան է

2014-02-27
Ժորա Սարգսյանը ճանաչվել է Կոնսերվատորիայի լավագույն ուսանող

2014-02-20
Իրանահայ համայնքը մշտապես Հիմնադրամի կողքին է

2014-02-18
Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորում է Սասունիկի մանկապարտեզի կառուցումը

2014-02-05
Հիմնադրամը վերակառուցում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը

2014-01-29
Նոր հանգանակություներ` ուղղված սիրիահայության կարիքներին

2014-01-20
Տորոնտոյի հայ համայնքի ամանորյա նվերն արցախցի պատանիներին

2014-01-08
Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինն ամփոփում է 2013 դրամահավաք տարին
Անդրանիկ Բաղդասարյանի ամանորյա բարեմաղթանքը

2013-12-20
Հիմնադրամը մեկնարկել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը

մշակված է