|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ
Երկու սենյակ, 5 աշխատող՝ հենց այսպիսին էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1992 թվականին՝ ստեղծման առաջին օրերին, երբ 28-ամյա Արամ Մարտիրոսյանը եկավ աշխատանքի ընդունվելու։ Իր պատմելով՝ հոգնել էր նախկին աշխատավայրերից, Խորհրդային Միության փլուզումից հետո էլ բարդ էր կարգին աշխատանք գտնելը։ Հիմնադրամում Արամին ընդունեցին աշխատանքի՝ որպես վարորդ։ Աշխատանքը տարեցտարի սերտաճեց Արամի հետ՝ վերածվելով 25 տարվա առօրյայի։
«Եթե էդ 25 տարին բանակում լինեի, եֆրեյտորից դարձել էի գեներալ-մայոր», - ժպտում է Արամը՝ վարելով արդեն 7-րդ տարին իրեն հատկացված մեքենան և հիշելով իր գլխով անցած-գնացածը։ Դեպի Արցախի Սոս գյուղն ենք գնում՝ Հիմնադրամի հերթական ծրագրի՝ նորակառույց դպրոցի բացման արարողությանը։ Արամը դժվարանում է ասել՝ քանի դպրոցի բացման է ներկա եղել։ «Էս ընթացքում մեկուկես միլիոն կիլոմետրից ավելի ճամփա եմ քշել, մերոնց հազարավոր ծրագրերի տարել։ Դու էլ, որ ինձ նկարում ես, մի քիչ հեռվից նկարի, որ լավ երևամ։ Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք։ Էսքան տարի աշխատելով համ լուսանկարիչ ենք դարձել, համ օպերատոր, համ ծրագիր անող»։
Անցնում ենք Հիմնադրամի ամենախոշոր ծրագրերից մեկով՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհով։ Աջուձախ հեռվում փռված են արցախյան գյուղերը։ Արամը, կես հայացք գցելով հեռվում երևացող տներին, պատմում է․ «Էն հեռվում Չափարն ա, էդ գյուղում երեք տարի առաջ դպրոց ենք բացել, ջուրն ենք քաշել։ Մի քիչ հետո Դրմբոնի մոտով կանցնենք, մենք էնտեղի դպրոցն ենք կահավորել։ Իսկ Դադիվանքը, որ ամենասիրուն եկեղեցիներից ա Արցախի, լրիվ քանդված ճանապարհ ուներ։ Մենք ենք վերջերս սարքել, տեսքի բերել»։
Հարցնո՞ւմ եմ՝ ինչպես է բոլոր ծրագրերն այդքան մանրամասն հիշում։ «Սրանք դեռ նոր ծրագրերն են։ Հին ծրագրերն էլ ուզեմ-չուզեմ, պետք ա հիշեմ, - ժպտում է Արամն ու հիմնավորում, - Ծրագիր ա լինում՝ ոչ արխիվում ա մնացել տեղեկությունը, ոչ էլ անողներից հիմա աշխատում են Հիմնադրամում, երեխեքը գալիս ինձնից են հարցնում, ինֆորմացիա հավաքում»։
Արամին հարցնում եմ՝ ո՞րն է այս 5 տարվա ընթացքում ամենատպավորված ծրագիրը։ Մի քիչ մտածելով պատասխանում է․ «Երբեք չեմ մոռանա՝ ոնց էինք Հիմնադրամի ստեղծման առաջին օրերին գյուղ առ գյուղ, տուն առ տուն մտնում ու մարդկանցից ոսկե մատանիներ, զարդեր հավաքում, որ բերեինք դնեինք բանկում, բանկը մեզ գումար տար ու կարողանայինք մեր ծրագրերը սկսել՝ գյուղերում ջուր ու էներգիա քաշել, հիվանդանոց ու դպրոց սարքել, ճանապարհ կառուցել։ Էդ ամեն ինչի համար կանխիկ փող էր պետք։ Բոլոր ոսկի տվողների հետ պայմանագրեր էինք կնքում, որ հինգ տարի հետո իրենց տված ոսկիները վերադարձնելու ենք։ Բայց մեր ժողովուրդը շատ լավն ա, ոչ մեկն իր ոսկին հետ չուզեց, որովհետև տեսան՝ Հիմնադրամն իրոք գործ ա անում ու լուրջ գործ ա անում, բարելավում ա բոլորիս կյանքը։ Մինչ օրս էլ էդ ոսկե զարդերը Կենտրոնական բանկում դրված են։ Ըհըն, էս էլ Սոս գյուղը»։
Ճանապարհն ավարտվում է, իմ ու Արամի զրույցը՝ նույնպես։ Քայլում ենք դեպի դպրոց, ներկա լինելու իմ 10-րդ, իսկ Արամի համար մի քանի զրոյով ավելի դպրոցի բացման արարողությանը։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-21
Դո, ռե, մի․․․ Չայկովսկու երաժշտական դպրոցում լսվում են նոր դաշնամուրների հնչյունները

2017-11-20
Եվրոպայի հայերը 1,23 միլիոն եվրո գումար կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-16
Բրազիլահայերը 48000 ԱՄՆ դոլարի կներդնեն Հեռուստամարաթոն 2017-ին

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-13
Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը Կանադայում վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով․ կանադահայերը 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն Հիմնադրամին

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

մշակված է