|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
2016-10-18
Ջրի պարգևը
Հնգամյա Գոռը մեկն է այն 130 երեխաներից, ովքեր ապրում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Նա բնակվում է այստեղ ծնված օրվանից: Գոռի եւ իր բախտակից ընկերների մանկությունը, նման չէ պատերից այն կողմ աղմկող հասակակիցների մանկությանը: Այստեղ մանուկները զուրկ են մայրական գգվանքից. սեր ու հոգատարություն նրանք ստանում են մանկատան դայակների, մանկավարժների ու բժիշկների կողմից, ովքեր ամեն երեխայի հետ կիսում են նրա ուրախությունը, հպարտանում փոքրիկ հաղթանակներով:
«Գոռը ծնվել է մանկական ուղեղային կաթվածով /ДЦП/՝ ախտահարված վերջույթներով: Չնայած անցկացվող ինտենսիվ պարապմունքներին, նա դժվարությամբ էր շարժում վերին վերջույթները»,- պատմում է ֆիզիոթերապիստ Օլյա Հարությունյանը: «Իսկ սյսօր Գոռն արդեն ազատ շարժում ու օգտագործում է ձեռքերը, նույնիսկ ինքնուրույն ճաշ է ուտում: Աշխատում ենք ոտքերի վրա. արդեն փորձում է ինքնուրույն լողալ ու քայլակով տեղաշարժվել»,- ոգեւորությամբ նշում է նա: «Երեխայի առողջական վիճակի բարելավումն անհնար կլիներ առանց ջրային մարզանքների ու մերսումների: Մանկական ուղեղային կաթվածով երեխաները մանկատան սաների 60 տոկոսն են կազմում: Այս եւ հենաշարժողական մի շարք այլ հիվանդությունների դեպքում խիստ կարեւոր, եւ նույնիսկ անփոխարինելի է ջրային թերապիան: Ջրային պրոցեդուրաներն անհրաժեշտ են նաեւ մտավոր շեղումներ ունեցող երեխաներին, ովքեր ֆիզիկապես ամրապնդվելու ու դրական էմոցիաների կարիք ունեն»,- ասում է ֆիզիոթերապիստը, ում մասնագիտական հմտությունների շնորհիվ արդեն տաս տարի է, թեթեւանում են մանուկների առողջական խնդիրները:
Այդչափ կարեւոր ջրային պրոցեդուրաները մանկատան ռեաբիլիտոլոգներն ու թերապիստներն անցկացնում են լողավազում, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցել է Շվեյցարիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ: Մասնագետները փաստում են, որ նորակառույց լողավազանն իր հնարավորություններով չի զիջում զարգացած երկրներում գործող վերականգնողական նմանատիպ կառույցներին՝ թեքահարթակներ, սայլակները տեղափոխող մեխանիկական ամբարձիչ, օդամղիչ համակարգ ջրային մերսման համար: Ջրամեկուսիչ պատերի, ջեռուցման ու օդափոխության համակարգերի շնորհիվ՝ լողավազանում բուժական պարապմունքներն ընթանում են շուրջ տարի:
Հիմնադրամը մանկատան կողքին է դեռևս 2011 թվականից, երբ Գերմանիայի հայ համայնքի միջոցներով վերանորոգեց հաստատության երկու մասնաշենքերը՝ ներառյալ ննջարանները, մարմնամարզության սրահը, ճաշարանը, խոհանոցը, լվացքատունն ու սանհանգույցները: Հաջորդող ծրագրերի շնորհիվ էլ մանկատունը համալրվեց նոր կահույքով, ձեռք բերեց խաղասարքերով հագեցած բացօթյա խաղահրապարակ, որտեղ իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում երեխաները:
Նկարներ

Այլ Նորություններ

2017-03-27
Բժիշկների օգնությամբ Մարտինը կրկին կվերսկսի իր գործը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան, լուսանկարիչ՝ Արեգ Բալայան/

2016-12-05
84-ամյա տիկին Ռոզայի ամանորյա երազանքը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան/

2016-11-15
Սիբիրից արեւոտ ծովափ
Աշոցքի նորակառույց դպրոցը ֆրանսահայերի նվերն է համայնքին

2016-10-20
Նորմալա…

2016-10-07
Մեր Կոմիտասը

2016-09-28
Գերմանիայի հայ համայնքը շարունակում է աջակցել Գյումրիի անօթևաններին
Հրաշքներ լինում են

2016-09-19
Երբ անհնարինը դառնում է հնարավոր

2016-04-03
"Հայաստան" հիմնադրամն Արցախի կողքին է

2015-12-16
Արա Վարդանյանի 11 մետրանոց գոլը

2015-11-24
«Հայաստան» հիմնադրամի նպատակը Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է

1  |  2  |  3
մշակված է