|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հայաստանի ծրագրեր
Արցախի ծրագրեր
Ընթացիկ ծրագրեր


Ըստ ոլորտի

Ըստ տարածաշրջանի
Ըստ կարգավիճակի
Ըստ հովանավորի
  |  Ընդարձակ »
ԾՐԱԳՐԵՐ Արցախի ծրագրեր Ենթակառուցվածքների զարգացում Ակնաղբյուր գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, Հադրութի շրջան
Ակնաղբյուր գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, Հադրութի շրջան
Արժեք 137.873.896,48 ՀՀ դրամ
Հովանավոր(ներ) Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա , ԼՂՀ Կառավարություն
Սկիզբ  2013 Ապրիլ
Ավարտ  2014 Մայիս
Ստատուս Ավարտված
Ծրագրի մասին

Ակնաղբյուր գյուղը գտնվում է շրջկենտրոնից 29 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտից` 70 կմ: Գյուղի նախկին անունը Աղբուլաղ (Սպիտակ աղբյուր) էր, որը կապում են գյուղի արևելյան մասում գտնվող աղբյուրի հետ: 1989թ. գյուղը վերանվանվեց Ակնաղբյուր: Գյուղի առաջին բնակիչները (8 ընտանիք) 1828թ. եկել են Ղարադաղից` Պարսկաստանից: Այժմ Ակնաղբյուրում բնակվում է 334 մարդ: 1866թ. գյուղում կառուցվել էր եկեղեցի, որը ներկայումս քանդված է:

Խնդիր

Համայնքի գյուղապետարանը գտնվում էր նախկին ակումբի շենքում: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 58 աշակերտ: Ակնաղբյուր գյուղում կա բուժկետ և հանդիսությունների սրահ: Գյուղում կառուցվել է նոր ջրամբար:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում համայնքային կենտրոն է կառուցել: Նախագծով համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարանը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակը, բուժկետը և նախասրահը: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման և օդափոխության համակարգ:

Նմանատիպ կենտրոնների կառուցումը ոչ միայն հասցեագրում է գյուղի մի շարք խնդիրներ, այլև նպաստում է համայնքի արդյունավետ ու համակարգված գործունեությանը, ինչպես նաև բնականոն զարգացմանը:

Նկարներ

Հաշվետվություններ
  • Մայիս 2014
  • Ապրիլ 2014
  • Մարտ 2014
  • Փետրվար 2014
  • Հունվար 2014
  • Դեկտեմբեր 2013
  • Նոյեմբեր 2013
  • Հոկտեմբեր 2013
  • Սեպտեմբեր 2013
  • Օգոստոս 2013
  • Հուլիս 2013
  • Հունիս 2013
  • Մայիս 2013

« Վերադարձ դեպի որոնման արդյունքներ
մշակված է