|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը հեռարձակվեց Լոս Անջելեսից նոյեմբերի 24-ին: Հեռուստամարաթոնի ավարտին արձանագրվեց
12.286.478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում (Ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 21-ին): Նվիրաբերված գումարները կուղղվեն Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:

Հեռուստամարաթոնը արբանյակային եւ ինտերնետային կապով սփռվեց աշխարհով մեկ: Հայաստանում հեռուստամարաթոնը հեռարձակվեց` Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով:

Նախորդ տարվա հեռուստամարաթոնի նվիրատվություններով ջրամատակարարման բարելավման ծրագրեր են իրագործվել եւ իրագործվում ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, Բերձոր քաղաքներում, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա եւ Սարգսաշեն, Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի շրջանի Տող, Հարթաշեն, Ակնաղբյուր, Ուխտաձոր, Մարտակերտի շրջանի Վանք, Չափար, Ասկերանի շրջանի Այգեստան, Նորագյուղ, Ավետարանոց, ինչպես նաեւ ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն ու Այգեհովիտ համայնքներում: Արդյունքում` շուրջ 27000 մարդ ունի մաքուր խմելու ջուր եւ կանոնավոր ջրամատակարարում:

Հեռուստամարաթոնը, որպես կանոն, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում դրամահավաք միջոցառումների, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, հեծանվարշավների, ճաշկերույթների, բարեգործական համերգների, ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների արդյունքում հավաքագրված գումարները, հաշվետվություն ներկայացնում նվիրատուներին ու հայությանը համախմբում հայրենիքի համար կարեւոր մեկ այլ ձեռնարկի շուրջ:

2011թ.-ին նվիրատվությունները իրականացվեցին հետեւյալ ձեւերով.

.Այցելելով գործադիր վարչություն /Կառավարության շենք 3, 2-րդ հարկ/ կամ զանգահարելով
52 15 05, 56 01 06, 52 64 74 հեռախոսահամարներին,
.Այցելելով Հայփոստի բաժանմունքներ մայրաքաղաքում եւ մարզերում,
. SMS նվիրատվությունների միջոցով.
Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով իրենց անուն ազգանունը կամ դատարկ հաղորդագրություն` կնվիրաբերեն 500 դրամ: Ռուսաստանյան բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով Jur բառը` կնվիրաբերեն 10 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
. քարտային փոխանցումներ 52 64 74 հեռախոսահամարին /Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international/
. բանկային փոխանցումներ կատարելով hամապատասխան հաշվեհամարներին, որոնք կտրամադրվեն գործադիր վարչության կողմից ցանկացած օր,
. online նվիրատվություն donate.himnadram.org



Հեռուստամարաթոնի հովանավորներ


ՀԱՅՓՈՍՏ
Հովանավոր





ՅՈՒՆԻԲԱՆԿ
Հովանավոր





ԱՐՑԱԽԲԱՆԿ
Հովանավոր





ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Հովանավոր





ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ
Հովանավոր





ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
Հովանավոր





ԵՐԵՎԱՆ ամսագիր
Տեղեկատվական հովանավոր





ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Հեռարձակման հովանավոր





ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ




Տեսահոլովակներ (3)
մշակված է