|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2005 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2005 թվականի մրցանակներ են շնորհվել.


Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Համբարձում Խաչատրյան և Սերգեյ Հայրապետյան` «Նոր սորբենտներ և կրիչներ հեղուկային քրոմատոգրաֆիայի համար» գիտական հոդվածների շարքի համար:

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Ստեփան Մեսչյան` «Կավային գետնահողերի փորձարարական հոսքաբանություն» մենագրության համար:

Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար(շնորհվել է երկու մրցանակ)
Ֆելիքս Եղիազարյան` դիմանկարների շարքի համար և
Վարազդատ Հարությունյան` «Հայկական քաղաքաշինության և ճարտարապետության տեսության ու պատմության հիմնախնդիրները» աշխատությունների և հոդվածների ժողովածուի համար:

Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Մեսրոպ Շատախյան` «Ամբողջովին սրտապարկից պատրաստված մարդկային սրտի փականային համալիր» աշխատանքի համար:

Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Ֆելիքս Ահարոնյան, Վարդան Սահակյան և Աշոտ Ախպերջանյան` «Աստղաֆիզիկական աղբյուրներից եկող գերբարձր էներգիաների գամա-հոսքերի գրանցումը մթնոլորտային պատկերային Չերենկովյան դիտակների համակարգի օգնությամբ» հոդվածների շարքի համար:

Գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Ալեքսանդր Թոփչյան` «Եվ անգամ մահից հետո» վեպի համար:

Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Սերգեյ Սարինյան` «Հայոց գրականության երկու դարը» մենագրության համար:


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Կերպարվեստի և կինոյի բնագավառում (շնորհվել է երեք մրցանակ)
Հռիփսիմե Դավթյան` «Երաժշտություն» և «Իմ ժամանակակիցները» գեղանկարների շարքի համար:
Արթուր Հովհաննիսյան` գեղանկարչական աշխատանքների համար:
Սյուզաննա Ավետիսյան` «Այբ, Բեն, Գիմ» հագուստի հավաքածուի համար:

Գրականության բնագավառում
Հասմիկ Սիմոնյան` «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուի համար:


ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

«Երգեցողություն» անվանակարգ
մրցանակ չի շնորհվել

«Գործիքային կատարում» անվանակարգ
Մարտին Յավրյան (ջութակ)` բարձր կատարողական արվեստի համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
Վերժինե Սվազլյան` «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» մենագրության համար
Էդգար Հիլզենրատ (Գերմանիա)` «Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար
Ֆայլեր (1)
Prizes of 2005  (10kb)
մշակված է