|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2002 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2002 թվականի մրցանակներ են շնորհվել.

Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
(շնորհվել է երկու մրցանակ)
Կարինե Բաղրամյան, Արմեն Թռչունյան և Շիրազ Մարգարյան` «Բջջային թաղանթների տեղափոխիչ և ֆերմենտային ակտիվությունն ու նրանց փոխազդեցությունը ծծումբ պարունակող օրգանական միացությունների հետ» հոդվածների շարքի համար:
Համլետ Ավետիսյան և Գառնիկ Մկրտչյան` «Ռենտգենյան լազերների և լազերային արագացման ոչ գծային մեխանիզմներ» գիտական հոդվածների շարքի համար:

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Արման Քուչուկյան, Վալերիկ Մարգարյան, Արա Տեր-Գրիգորյան, Միշիկ Ղազանջյան և Կարլեն Անտոնյան) - «ՀՀ պետական հիմնարկների էլեկտրոնային կառավարման համալիրի բժշկական հաստատությունների «ՄԻԴԱՍ» համակարգ» աշխատանքի համար:

Առողջապահության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Վիլեն Հակոբյան` «Հիպոկինեզիա և ուղեղային արյան շրջանառություն» անգլերեն լեզվով մենագրության համար:

Արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (շնորհվել է երկու մրցանակ)
«Երաժշտություն» ասպարեզում
Նիկոլայ Մադոյան` «17-20-րդ դարի ականավոր կոմպոզիտորների ջութակի 15 մանրանվագներ» կատարողական արվեստի համար և
«Ճարտարապետություն» ասպարեզում
Ալեքսանդր Բադալյան` Սպիտակ քաղաքի «Կենտրոն» թաղամասի Ճարտարապետության համար:

Մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվում` հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
մրցանակ չի շնորհվել
մշակված է