|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՋՈՒՐԸ ԿՅԱՆՔ Է
20,8 միլիոն դոլար` Հեռուստամարաթոն 2010-ի արդյունքում

“Հայաստան” համահայկական հիմնադրամի 13-րդ հեռուստամարաթոնը հեռարձակվեց Լոս Անջելեսից նոյեմբերի 25-ին, Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 8-ից առավոտյան ժամը 8-ը: Հեռուստամարաթոնը կաբելային, արբանյակային և ինտերնետային հեռարձակմամբ սփռվեց աշխարհի բոլոր անկյուններում:

Հեռուստամարաթոնը ի մի բերեց տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում դրամահավաք միջոցառումների, այդ թվում`` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների, ցուցահանդեսների, արդյունքում հավաքագրված գումարները` ներկայացրեց իր ավարտված եւ ընթացիկ ծրագրերը հաշվետու տարում:

Հեռուստամարաթոնին հաջորդող ամիսների ընթացքում հանգանակությունները ուղղվեցին Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի համալիր զարգացման ծրագրերին, մասնավորապես ջրամատակարարման ոլորտում:

Նվիրատվությունները կատարվեցին հետեւյալ ձեւերով.

1. Առցանց նվիրատվություններ` կայքում ինտեգրված PayPal վճարումների անվտանգ փոխանցումների համակարգի միջոցով (առկա է Verisign հավաստագիր): Նվիրատվություններ կատարելու հնարավորություն տրվեց VISA, MasterCard, AMEX, Discover, Diners Club, CB քարտատերերին:
2. SMS նվիրատվություններ 8000 համարին(մինչեւ նոյեմբերի 30-ը): Ծառայությունը գործեց Հայաստանի տարածքում գործող երեք բջջային կապի օպերատորների բաժանորդների համար: Նվիրատվության գումարն էր 500 ՀՀ դրամ մեկ հաղորդագրության համար:
3. Հայփոստ-ի Երեւանի եւ մարզային բոլոր բաժանմունքներում: Նվիրատուներին պարտադիր տրվեցին անդորրագրեր:
4. Բանկային փոխանցումներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով
5. Կանխիկ նվիրատվություններ Հիմնադրամի գործադիր վարչությունում:

Հեռուստամարաթոնը հեռարձակվեց Հ1, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով:
Հեռուստամարաթոնի հովանավորներն էին. գլխավոր հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ, հովանավորներ` Ամերիաբանկ, Արդշինինվեստբանկ, Ակբա-Կրեդիտ-Ա•րիկոլ բանկ, Արցախբանկ, ինչպես նաեւ Հայփոստ: Հովանավորությամբ հանդես եկավ նաեւ լոս-անջելեսյան Karoun Dairies ընկերությունը:
Ջուրը կյանք է լոգոյի հեղինակը լոս-անջելեսաբնակ դիզայներ Էդիկ Բալայանն է:

Հեռուստամարաթոնի հովանավորներ


ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ





ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
Հովանավոր





ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
Հովանավոր





ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ
Հովանավոր





ԱՐՑԱԽԲԱՆԿ
Հովանավոր





ՀԱՅՓՈՍՏ
Հովանավոր




Ֆայլեր (1)
բեռնել Հեռուստամարաթոն 2010-ի երգը (mp3)  (7239kb)
Տեսահոլովակներ (3)
մշակված է