|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Տարեկան հեռախոսամարաթոն
Տարեկան հեռախոսամարաթոն
Համաեվրոպական հեռախոսամարաթոնը Հիմնադրամի ամենամյա խոշոր դրամահավաք միջոցառումներից է, որն իրականացվում է Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ սկսած 2000 թվականից: Հինգ օր, 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին եւ կոչ անում մասնակցել հայրենաշեն դրամահավաքին: Համաեվրոպական հեռախոսամարաթոնին մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Շվեդիայի հայ համայնքները: Հեռախոսամարաթոնի հավաքագրված գումարը նպատակաուղղվում է Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև մարդասիրական ձեռնարկներին:

Իրենց ավանդական հեռախոսամարաթոններն անցկացնում են նաեւ Արգենտինայի եւ Բրազիլիայի տեղական մարմինները:
Տես նաեւ ընթացիկ տրվա միջոցառումների ցանկը՝ http://himnadram.org/index.php?id=5&lang=2

մշակված է