|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հայաստանի ծրագրեր
Գյուղերի Զարգացման Ծրագիր

Արցախի ծրագրեր
Ընթացիկ ծրագրեր


Ըստ ոլորտի

Ըստ տարածաշրջանի
Ըստ կարգավիճակի
Ըստ հովանավորի
  |  Ընդարձակ »
ԾՐԱԳՐԵՐ Հայաստանի ծրագրեր Գյուղերի Զարգացման Ծրագիր


Գյուղերի զարգացման ծրագրի ամփոփ նկարագիր

Գաղափարը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գյուղերի զարգացման ծրագիրը նպատակ ունի վերականգնել Հայաստանի սահմանամերձ համայնքները: Ծրագիրը կոչված է սատարել Կառավարության կողմից իրականացվող նախաձեռնություններին եւ տեղական ու միջազգային կազմակերպությունների օգնությամբ խթանել սահմանամերձ գյուղերի զարգացումը: Ծրագրի գաղափարը առաջադրվել է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի ընթացքում: 2007թ. հունիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ ստանձնեց ծրագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունը:

Սահմանամերձ գյուղերը կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար: Կայուն զարգացող գյուղական համայնքները կարեւոր են եւ´ անվտանգության, եւ´ տնտեսական զարգացման տեսանկյունից: Այսօր Հայաստանի սահմանամերձ գյուղերը լուրջ մարտահրավերների առջեւ են կանգնած` քայքայված ենթակառուցվածքներ, գործազրկություն... Նման խնդիրները արտագաղթի պատճառ են դարձել` լրջորեն վտանգելով այս գյուղերի գոյությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը խնդրի լուծումը տեսնում է ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ համայնքներում տնտեսական ակտիվության խթանման մեջ: Հիմնադրամի ծրագրերը սահմանամերձ համայնքների բնակիչներին հնարավորություն կընձեռեն վերակառուցել իրենց հայրենի օրրանը եւ սեփական ուժերով ստեղծել իրենց երազանքի գյուղը:

Ծրագիրն այսօր

Որպես առաջին շահառու համայքներ` Հիմնադրամն ընտրել է վեց սահմանամերձ գյուղ Տավուշի մարզում` Ակնաղբյուր, Ազատամուտ, Դիտավան, Լուսաձոր, Լուսահովիտ եւ Խաշթառակ: Ներկայումս իրականացվում են ենթակառուցվածքների վերակառուցման մի շարք առաջնային ծրագրեր: Դրանց թվում են Խաշթառակի դպրոցի ու բուժկետի վերանորոգման ծրագրերը, համայքները բնական գազով ապահովելու խոշոր նախաձեռնությունը, գյուղատնտեսական սարքավորման բազայի ստեղծումը, ինչն արդեն մեծապես թեթեւացրել է տեղի ֆերմերների կյանքը:

Ապագա մարտահրավերներ

Շարունակելով իր աշխատանքը Տավուշի մարզում` Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել Գյուղերի զարգացման ծրագիրը նաեւ Լոռու եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերում: Մանրամասների համար խնդրում ենք կապվել մեր հետ` rdp@himnadram.org հասցեով:
մշակված է