|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
15-րդ նիստ
Մայիսի 5-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը: Հիմնադրամի գործադիր վարչությունը ներկայացրեց 2005 թվականի իր գործունեության հաշվետվությունը, որն ընդունվեց հոգաբարձուների խորհրդի կողմից: Այնուհետեւ, օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի շրջանակներում, հոգաբարձուների խորհուրդն ընդունեց որոշումներ, մասնավորապես՝ փոփոխություններ տեղի ունեցան հոգաբարձուների խորհրդի կազմում, եւ քվեարկությամբ հաստատվեց երեք նոր անդամների թեկնածությունը՝ Մարկ Կիրակոս, Հասմիկ Տերտերյան, Մայք Խարապյան:

Ի թիվս այլ հարցերի՝ նիստում անդրադարձ եղավ նաեւ ՙԱրցախի վերածնունդ՚ ծրագրին, որը հաստատվել էր հոգաբարձուների խորհրդի անցյալ տարվա նիստում: ՙԱրցախի վերածնունդը՚ կշարունակվի նաեւ այս տարի, եւ ՙՀեռուստամարաթոն-2006՚-ը կուղղվի այդ նպատակին: Հոգաբարձուները որոշում ընդունեցին այս տարվա մարաթոնն անցկացնել նոյեմբերի 23-ին եւ հավաքված միջոցները տրամադրել ԼՂՀ Հադրութի եւ Մարտակերտի շրջանների վերականգնմանն ու զարգացմանը:

Քննարկվեց նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագիրը, որը ներկայացրեց ՀՀ արտգործնախարար, հոգաբարձուների խորհրդի անդամ Վարդան Օսկանյանը: Որոշում ընդունվեց ստեղծել հանձնախումբ, որում ընդգրկվեցին հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ղեկավարներ եւ Հիմնադրամի գործադիր տնօրենը: Հանձնախումբը կուսումնասիրի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագիրը եւ առաջարկություններ կներկայացնի դրա իրագործման եւ Հիմնադրամի մյուս ծրագրերին համադրելու ուղղությամբ:

Հոգաբարձուների խորհուրդը որոշում ընդունեց նաեւ Հիմնադրամի տեղական մարմինների նվիրատվություններով սկզբնական 25 հզ դոլար օժանդակությունը հատկացնել օրերս ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին. այս օժանդակությունը կունենա իր շարունակությունը: Հավաքված 25 հզ դոլարին նիստից մի քանի օր անց գումարվեց նաեւ ճանաչված բարերար Ժան Պողոսյանի 10 հզ դոլար նվիրատվությունը:
մշակված է