|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Լուրերի արխիվ
2008-07-30
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է հինգ ծրագիր ԼՂՀ Հադրութի շրջանում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ Հադրութի շրջանում ներկայումս իրականացվող հինգ ծրագրեր ավարտական փուլում են: Այստեղ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է իրականացնել պաշտոնական բացումներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂՀ Հադրութի շրջանում ներկայումս իրականացվող հինգ ծրագրեր ավարտական փուլում են: Այստեղ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է իրականացնել պաշտոնական բացումներ:



Տողի դպրոց


Ծրագրերի մի մասն իրականացվել է «Արցախի վերածնունդ»-ի շրջանակներում, որում Հադրութի շրջանի վերականգնումն ու զարգացումը նախատեսվել էր որպես երկրորդ փուլ: Այս ծրագրերը ֆինանսվորվել են Հեռուստամարաթոն 2006-ից ստացված միջոցներով: Դրանցից են` «Տող-Հադրութ» գազամուղի կառուցման, Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի վերականգնման, Տողի դպրոցի վերակառուցման ծրագրերը: Նշվածներից առաջին երկուսը հիմնականում ֆինանսավորվել են Հիմնադրամի Ֆրանսիայաի տեղական մարմնի, իսկ վերջինը` ԱՄՆ Արեւմտյան ափի տեղական մարմնի կողմից:



Տող-Հադրութ գազամուղ


Քսան կիլոմետր երկարությամբ «Տող-Հադրութ» գազամուղի կառուցման աշխատանքները շատ շուտով կավարտվեն: Նոր կառուցված գազատարի շնորհիվ Հադրութ քաղաքը եւ շրջակա յոթ գյուղերը կստանան շուրջօրյա գազամատակարարում, ինչը կլուծի շուրջ 5200 բնակչի սոցիալ- տնտեսական խնդիրները:


Ենթակառուցվածքների զարգացման առումով ոչ պակաս կարեւոր Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի վերականգնման ծրագրի աշխատանքները նույնպես եզրափակիչ փուլում են: Այն ներառում է 20 կմ երկարությամբ ջրագծի կառուցում, ինչպես նաեւ խորքային հորերի վերակառուցում, որոնցից նույնպես քաղաքը ջուր է ստանում: Հիշեցնենք, որ Հադրութ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հիմնադրամը նախկինում եւս երկու ծրագիր է իրականացրել: Կառուցվել էր «Պարզետ-Հադրութ» ջրատարը եւ Հադրութ քաղաքում ջրամաքրման կայան:



Հադրութի հիվանդանոց


Առողջապահության համակարգի զարգացման ոլորտում ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մամնի հավանավորությամբ իրականացվել է Հադրութի շրջանային հիվանդանոցի վերակառուցումը: Մեկ ամսից շրջանը կունենա 40 հիվանդի համար նախատեսված բարեկարգ հիվանդանոց` համալրված նոր վիրահատարանով, ռենտեն կաբինետով, առանձին ինֆեկցիոն բաժանմունքով, լուսավոր ու ընդարձակ հիվանդասենյակներով: Հիմնադրամն ամբողջությամբ հոգացել է ինչպես կահավորման, այնպես էլ հիվանդանոցին շտապ օգնության մեքենայի տրամադրման ծախսերը:

Ավարտվել է նաեւ Ֆրանսիայաի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված Ակնաղբյուր գյուղի դպրոցի վերանորոգումը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի հավաստմամբ «Սեպտեմբերի սկզբին հադրութցիներն Արցախի անկախության 17-ամյակը կնշեն սոցիալ-տնտեսական մի շարք կարեւորագույն խնդիրներ արդեն իսկ լուծած»:

« Վերադարձ դեպի որոնման արդյունքներ
մշակված է