|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
2016-10-20
Նորմալա…
«Նորմալ ա», ասում է արցախցին անգամ ընտանիքի, կենցաղի հոգսերից, ֆինանսական դժվարություններից, աշխատանք լինել-չլինելուց խոսելիս: Քիչ-քիչ սովորում ես, ինչպես որ սովորում ես արցախցու բերանից հաճախակի հնչող «Շուշվա ուգլը», «գասծինիցին ռաչին», «քինանք պլոշաձը», «քինամըմ պռադուկտովի մագազին», «կամանդիրը քեցալա պոլկ», «պագորոդու», «քյամըմ շկոլը», կամ «ձիվյատի պառալելնին» արտահայտություններին: Եվ «նորմալա»-ն ռուսածին այլ բառերի շարքում քիչ-քիչ նորմալ է դառնում քեզ համար: Երևի Արցախում հավատում են, որ բարձրաձայն ասված մտքերը տիեզերական մի անբացատրելի օրենքով կյանք են ստանում, իրականություն դառնում:

Ղարաբաղում ամեն ինչ մի տեսակ ուրիշ է. խոսքը, կենցաղը, օրվա ռիթմը, բանակում ծառայող զինվորի մայր լինելու զգացումը: Արցախ ոտք դնելուն պես ամեն քայլափոխի զինվորի համազգեստ ես տեսնում, ու մի տեսակ ուզում ես նմանվել իրենց, գոնե հագուստի գույնով, ասես ուզում ես արդարանալ, որ թեև մի քանի օրով ես եկել, բայց կիսում ես իրենց հոգսն ու դու էլ ես ջանում մի բան անել, որ արցախցին դպրոց, հիվանդանոց ունենա, մոռանա վերքերն ու խաղաղ երկնքի տակ քնի-արթնանա: Անդադար գլխումդ պտտվող միտքը, թե «չկարողացա որդուս հեռացնել երկրից ու… », ինչը ծանոթ-բարեկամից խնամքով թաքցնում ես Հայաստանում, Արցախում մի տեսակ այլ որակ է ստանում, երբ ընտանիքից երկու-երեք տղամարդ ծառայության ուղարկած մոր կամ քրոջ բերանից լսում ես, «բա ինչ, պիտի ծառայի, նորմալա»: Արցախցու «նորմալա»-ն օգնում է քեզ ուղղել մեջքդ ու մտածել «…պիտի ծառայի, բա տղամարդ չի՞, միայն թե հեռու մնա շառից-փորձանքից»: Ու այսպես, մեկ իջեցնում, մեկ բարձրացնում ես գլուխդ: Ասես Արշակ թագավորը լինես, որ մեկ խոնարհում էր գլուխը, մեկ՝ ուղղում մեջքը, ոտքը դնելով մերթ հարևան երկրի, մերթ՝ հայոց աշխարհից բերված հողի վրա: «Նորմալա», ասում է որդիդ, ասում են ընկերներն ու Արցախում ամենուր հանդիպող զինվոր-տղաները, ասես երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Քոբուլետիի ծովափին: Ու սիրտդ փլվում է, որ դեռ տղամարդ չդարձած, արդեն տղամարդ են էս մատղաշ զինվոր-տղաները : «Բա ինչ», մտածում ես «նորմալա, տղամարդ-տղան նորմալա»: Ու դու կրկին ու կրկին ձգվում ես դեպի Արցախ, որ հանգիստ ու վստահ ասված «նորմալա»-ից ուժ ստանաս, մինչև կգան ծնողի համար իսկապես նորմալ ու անհոգ օրեր և կլցվի օջախդ ու հոգիդ:
Այսպես էր, մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ հաջորդող օրերով: , տնքում էր ներքին ձայնը: : Չէ՞ որ Արցախում ամեն հավաք՝ մեծ, թե փոքր, սկսվում ու ավարտվում է խաղաղ օրերի, մեր զոհված տղաների ու սահմանին կանգնած զինվորի կենացներով:

Ապրիլյան օրերի հնարավոր վերադարձի միտքը հանգիստ չի տալիս: Վերջին ամիսներին հնչող միտքն անհանգիստ մտքեր է ծնում, բայց հանկարծ հասկանում ես, որ աշխարհը եղել ու մնում է մի եռացող կաթսա, որը չի զատում սպիտակը սևից, ունևորին չքավորից, ու լինի դա պատերազմ, երկրաշարժ, ջրհեղեղ, թե հողի առուծախ, միևնույն է, փախուստի ճանապարհը կրկին կբերի քեզ հայրենիք: Ուրեմն, ինչո՞ ւ չմնանք մեր հողում, որ նեցուկ լինենք հայ զինվորին ու կառուցենք մեր օրն ու ապագան, որքան ուժներս պատի:


Հասմիկ Վ. Գրիգորյան
Մտորումներ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին





Այլ Նորություններ

2017-03-27
Բժիշկների օգնությամբ Մարտինը կրկին կվերսկսի իր գործը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան, լուսանկարիչ՝ Արեգ Բալայան/

2016-12-05
84-ամյա տիկին Ռոզայի ամանորյա երազանքը
/Նյութը տրամադրել է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը, հեղինակ՝ Սեւակ Հակոբյան/

2016-11-15
Սիբիրից արեւոտ ծովափ
Աշոցքի նորակառույց դպրոցը ֆրանսահայերի նվերն է համայնքին

2016-10-18
Ջրի պարգևը

2016-10-07
Մեր Կոմիտասը

2016-09-28
Գերմանիայի հայ համայնքը շարունակում է աջակցել Գյումրիի անօթևաններին
Հրաշքներ լինում են

2016-09-19
Երբ անհնարինը դառնում է հնարավոր

2016-04-03
"Հայաստան" հիմնադրամն Արցախի կողքին է

2015-12-16
Արա Վարդանյանի 11 մետրանոց գոլը

2015-11-24
«Հայաստան» հիմնադրամի նպատակը Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավումն է

1  |  2  |  3
մշակված է