|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակներ են շնորհվել.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
1.Ցեղասպանության ենթարկված Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության 23 կանանց: Մրցանակի գումարը` 23 մլն.դրամը հատկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից
2.Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (այժմ` Մերձավոր Արևելքի հիմնադրամ)Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար

Բնական գիտությունների զարգացման բնագավառում
մրցանակ չի տրվել

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում
Հակոբ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Նունե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Վալերի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ «Նոր սերնդի օպտիկական տարրի հիման վրա ստեղծված սպեկտրաբևեռաչափ» աշխատանքի համար

Արվեստի բնագավառում
1. Ռուբեն ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի համար
2. Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, Լալա ՊՈՒԼՈՒԶՅԱՆԻՆ, Ավետիք ԽԱԼԱԹՅԱՆԻՆ, Արսեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի համար

Բժշկագիտության բնագավառում
1.Հովհաննես ՍԱՐԿԱՎԱԳՅԱՆԻՆ, Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Արմեն ԽԱՆՈՅԱՆԻՆ «Շնչափողի սպիական նեղացման վերականգնողական և վերակառուցողական վիրաբուժական բուժման ներդրումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար
2.Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ, Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Սահակ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Խաչատուր ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻՆ, Հելեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «Հայաստանում քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների ֆիզիկական և սոցիալական ռեաբիլիտացիայի երկարատև ուղին. Հայկական առաջին տրանսպլանտ խաղեր» աշխատանքի համար

Ֆիզիկայի բնագավառում
Խաչատուր ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻՆ, Արսեն ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ «Մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում» գիտական հոդվածների շարքի համար

Գրականության բնագավառում
Զավեն ԲՈՅԱՋՅԱՆԻՆ Ումբերտո էկոյի վեպը իտալերենից հայերեն թարգմանելու համար, ինչպես նաև թարգմանության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար

Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում
մրցանակ չի տրվել


Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի երիտասարդական մրցանակներ են շնորհվել.

Արվեստի բնագավառում
1.Մանվել ՂԱԼԱՉՅԱՆԻՆ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի առօրյան» օֆորտների շարքի համար
2.Արևիկ ԱՐՈՅԱՆԻՆ «Գևորգյան ճեմարանի սաները» կտավի համար
3.Արեն ՄԱԼԱՔՅԱՆԻՆ «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի համար

Գրականության բնագավառում
Մրցանակ չի տրվել

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում
1.Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Բարձր կատարողական արվեստի համար
2.Անդրանիկ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ Բարձր կատարողական արվեստի համար

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում
1.Սերգեյ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (կլառնետ) Լավագույն կատարման համար
2.Շողեր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (դաշնամուր) Լավագույն կատարման համար
3.Արտավազդ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ (դաշնամուր) Լավագույն կատարման համար








մշակված է