|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2013 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակներ են շնորհվել.


«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ»
1. Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆ, Գոհար ԱՎԱԳՅԱՆ (Հայաստան)` «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917թթ.)» հայերեն եռահատորյա փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար
2. Յահիր ԱՈՒՐՈՆ (Իսրայել)` «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և տասնամյակների ընթացքում իրականացրած գիտական գործունեության համար


«Բնական գիտություններ»
Եվգենի ՄԱՄԱՍԱԽԼԻՍՈՎ, Շուշանիկ ՏՈՆՈՅԱՆ, Վլադիմիր ՄՈՐՈԶՈՎ` «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար


«Տեխնիկական գիտություններ ու ինֆորմացիոն տեխնոլոգիաներ»
Սուրիկ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ, Վլադիմիր ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ, Ժաննա ԴՈԽՈԼՅԱՆ, Մանե ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ստեփան ԾԱՏՈՒՐՅԱՆ` «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար


«Արվեստ»
մրցանակ չի տրվել


«Բժշկագիտություն»
մրցույթին աշխատանքներ չեն ներկայացվել


«Ֆիզիկա»
Ալբերտ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Մանուկ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Վռամ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ` «Կիսահաղորդչային նանոհամակարգերում քվազիմասնիկային վիճակների և դինամիկական բնութագրերի կառավարում ֆիզիկական գործոններով» գիտական հոդվածների շարքի համար


«Գրականություն»
մրցանակ չի տրվել


«Հումանիտար գիտություններ»
մրցանակ չի տրվել


Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակներ են շնորհվել.

«Արվեստ»
1. Գոռ ԳՅՈՒՐՋՅԱՆ` «Հաղթահարում» գեղանկարի համար
2. Ժաննա ՆԱԶԱՐՅԱՆ, Ռազմիկ ՆԱԶԱՐՅԱՆ` «Այստեղ մեր կողքին» վավերագրական ֆիլմի համար


«Գրականություն»
Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆ` «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուի համար


Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում
Լուիզա ԵՐԵՄՅԱՆ, Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆ, Գրիգոր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ` բարձր կատարողական արվեստի համար


Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում
Ժորա ՍԱՐԳՍՅԱՆ (դաշնամուր)` լավագույն կատարման համար



Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների հիմնման օրից ի վեր /2001-2014թթ./ 250 անհատներ արժանացել են մրցանակի, այդ թվում 18 միջազգային:
մշակված է