|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
17-րդ հեռուստամարաթոնն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում:

Ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահավաք աշխատանքներ էին տանում դեռ տարեսկզբից: Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել էին փոստային եւ sms նվիրատվությունները, որոնք նպատակ ունեին ազգային նշանակության այս ծրագրին մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին:

Հեռուստամարաթոն 2014-ն ավանդույթի համաձայն հեռարձակվեց Լոս Անջելեսից եւ հնարավոր եղավ դիտել Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով եւ ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:

Գլխավոր հովանավոր` ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ




ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Գլխավոր հովանավոր




մշակված է