|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հայաստանի ծրագրեր
Արցախի ծրագրեր
Ընթացիկ ծրագրեր


Ըստ ոլորտի

Ըստ տարածաշրջանի
Ըստ կարգավիճակի
Ըստ հովանավորի
  |  Ընդարձակ »
ԾՐԱԳՐԵՐ Արցախի ծրագրեր Ենթակառուցվածքների զարգացում Կարմիր Շուկա գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, Մարտունու շրջան
Կարմիր Շուկա գյուղում համայնքային կենտրոնի կառուցում, Մարտունու շրջան
Արժեք
Հովանավոր(ներ) Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա , ԼՂՀ Կառավարություն
Սկիզբ  2013 Հոկտեմբեր
Ավարտ  2016 Մայիս
Ստատուս Ավարտված
Ծրագրի մասին

Կարմիր Շուկա գյուղը գտնվում է Մարտունու շրջանում և ունի 1061 բնակիչ: Գյուղը շրջկենտրոնից` Մարտունի քաղաքից, գտնվում է 35 կմ հեռավորության վրա: Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Համահայկական հիմնադրամը վերակառուցել է գյուղի խմելու ջրամատակարարման համակարգը:

Խնդիր

Գյուղը նաև համայնքային կենտրոնի կարիք ունի: Գյուղում գործում է հիմնական դպրոց, որտեղ սովորում է 224 աշակերտ: Դպրոցի շենքը վթարային է. այժմ սկսվել են նոր դպրոցական շենքի շինարարական աշխատանքները: Գյուղում գործող մանկապարտեզի սաների թիվը 66 է: Մայրաքաղաքի հետ կապող ճանապարհը բարեկարգված է: Գյուղում գործում է էլեկտրաֆիկացման և գազաֆիկացման համակարգ:

Լուծում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կկահավորվի և կունենա ջեռուցման և օդափոխության համակարգ:

Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծման վրա, այլև ապահովում է այս կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը: Կարմիր Շուկա գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը կնպաստի մի շարք հարցերի լուծմանը` օրինակ հանրային հիմնական հաստատությունները այլևս պարտադրված չեն լինի գործել իրենց համար ոչ հարմարավետ պայմաններում:

Նկարներ

Հաշվետվություններ
  • Նոյեմբեր 2015
  • Մայիս 2016
  • Մարտ 2016
  • Փետրվար 2016
  • Հունվար 2016
  • Հոկտեմբեր 2015
  • Սեպտեմբեր 2015
  • Օգոստոս 2015
  • Հուլիս 2015
  • Հունիս 2015
  • Ապրիլ-Մայիս 2015
  • Մարտ 2015
  • Փետրվար 2015
  • Դեկտեմբեր 2014 - Հունվար 2015
  • Նոյեմբեր 2014
  • Հոկտեմբեր 2014
  • Հուլիս 2014
  • Հունիս 2014
  • Մայիս 2014
  • Ապրիլ 2014
  • Մարտ 2014
  • Փետրվար 2014
  • Հունվար 2014
  • Դեկտեմբեր 2013
  • Նոյեմբեր 2013
  • Հոկտեմբեր 2013

« Վերադարձ դեպի որոնման արդյունքներ
մշակված է