|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2012 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի մրցանակներ են շնորհվել.


«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ»
1.Զորյան ինստիտուտին` Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար
2. Թեսսա ՀՈՖՄԱՆԻՆ (Գերմանիա)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար


«Բնական գիտություններ»
Վանյա Բարսեղյան` «Դինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման և կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրություններ» գիտական հոդվածների շարքի համար


«Տեխնիկական գիտություններ ու ինֆորմացիոն տեխնոլոգիաներ»
Օլեգ Գասպարյան` «Բազմաչափ ավտոմատ կառավարման համակարգերի տեսություն», մենագրությունների շարքի համար


«Արվեստ»
1.Հակոբ Հակոբյան (հետմահու)`«Սիրո պարտեզ», գեղանկարների շարքի համար
2.Հենրիխ Էլիբեկյան` «Երկխոսություն կյանքի տևողությամբ», դիմանկարների շարքի համար


«Բժշկագիտություն»
Ռուբեն Ֆանարջյան, Արթուր Գրիգորյան, Տիգրան Խաչատրյան` «Ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրումը և զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքի համար


«Ֆիզիկա»
Աշոտ Չիլինգարյան, Նիկոլայ Բոստանջյան, Գագիկ Հովսեփյան, Բագրատ Մաիլյան, Լևոն Վանյան`«Բարձր էներգետիկ երևույթները ամպրոպային մթնոլորտում», գիտական հոդվածների շարքի համար


«Գրականություն»
Հենրիկ Էդոյան`«Կանգ առ, ես այստեղ եմ», բանաստեղծությունների ժողովածուի համար


«Հումանիտար գիտություններ»
մրցանակ չի տրվել

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակներ են շնորհվել.

«Արվեստ»
1. Գևորգ Գրիգորյանին` «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար
2.Սասթենիկ Շատիրյանին` Ըստ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» ներկայացման համար

«Գրականություն»
մրցանակ չի տրվել

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում
Մանե Գալոյանին, Հովհաննես Ներսեսյանին, Արսեն Ստեփանյանին` բարձր կատարողական արվեստի համար

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում
Լևոն Կարապետյանին (դաշնամուր), Միքայել Նավասարդյանին (թավջութակ)` լավագույն կատարման համար

մշակված է