
Որոնում
|
|
![]() ![]() |
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2012-06-27"Հայաստան" հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն Արցախում երկու համայնքային կենտրոն կկառուցի Ավելի քան 315.000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել դրամահավաք-ճաշկերույթի արդյունքում Հունիսի 24-ին անցկացվեց Տորոնտոյի տեղական մարմնի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որն այս տարի նվիրված էր "Հայաստան" հիմնադրամի 20-ամյա հոբելյանին: Երեկոյի բանախոսն էր Վահե Ճազմադարյանը, ով այս 20 տարիների ընթացքում հանդես է եկել որպես կառույցի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: Միջոցառման հանդիսավար Թենի Նիկողոսյանը հյուրերին տեղեկացրեց, որ հավաքագրված գումարներով երկու համայնքային կենտրոն կկառուցվի Արցախում: Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանն իր ելույթում բարձր գնահատեց Հիմնադրամի դերը Հայաստանի ու Արցախի կայացման գործում, մասնավորապես անդրադառնալով նաեւ Տորոնտոյի տեղական մարմնի ձեռնարկներին: Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացրեց վերջին 12 ամիսների ընթացքում կանադահայերի նվիրատվություններով իրականացված ծրագրերը. Շուշիի կրթամշակութային կենտրոնի, Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նեֆրոլոգիայի եւ դիալիզի բաժանմունքի եւ Նորքի ծերանոցի հիմնանորոգում, ինչպես նաեւ 400 արցախցի աշակերտներին դպրոցական համազգեստների, իսկ Շոշ գյուղի դպրոցին միկրոավտոբուսի տրամադրում: Վահե Ճազմադարյանը, ով երեկույթին մասնակցելու նպատակով ժամանել էր Ֆրանսիայից, վերստուգիչ հանձնաժողովի անունից վստահեցրեց ներկաներին, որ շնորհիվ տարեկան ֆիզիկական եւ ֆինանսական աուդիտների` Հիմնադրամը վայելում է թափանցիկ գործելաոճ ունեցող կազմակերպության համբավ: Նա խոսեց նաեւ 20 տարիների ընթացքում Հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին: Միջոցառման ավարտին նվիրաբերվեց 135.000 ԱՄՆ դոլար, որին գումարվեց նաեւ մեկ նպատակային նվիրատվություն` 180.000 ԱՄՆ դոլարի չափով: Երեկույթի արդյունքում հավաքագրված 315.000 ԱՄՆ դոլարով Տորոնտոյի տեղական մարմինը երկու համայնքային կենտրոն կկառուցի Արցախում, մեկը Դրախտիկում, մյուսը` մեկ այլ սահմանամերձ գյուղում: Կենտրոնները կունենան բուժկետ, հղի կանանց սպասարկման սենյակ, համակարգչային սենյակ, գրադարան, դահլիճ եւ գյուղապետի գրասենյակ: Ֆայլեր 95 KBՆկարներ
Այլ Նորություններ 2013-05-17"Հայաստան" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կկայանա մայիսի 30-ին 2013-05-06Փաստաբան Մարկ Կիրակոսն իր գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը նվիրաբերել է "Հայաստան" հիմնադրամին 2013-04-23Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը Հիմնադրամը Շուշիում կառուցում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ Ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը Ընթացքում է "Դասական երաժշտություն" բնագավառում Հանրապետության Նախագահի 2012 երիտասարդական մրցանակի համար մրցույթը 2013-03-18Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին շնորհվեց Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ 2013-03-04"Հայաստան" հիմնադրամը Շիրակի մարզի Բավրա գյուղում համայնքային կենտրոն է կառուցում Կոնսերվատորիայի լավագույն ուսանող 2012 |
![]() |
||