|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2007 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2007 թվականի մրցանակներ են շնորհվել.

Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար (շնորհվել է երկու մրցանակ)
Արամ Պետրոսյան, Հարություն Կարապետյան և Ռուբեն Ափրեյան` «Օպտիկապես ոչ գծային նոր բյուրեղների ստացումը և հետազոտումը» գիտական հոդվածների շարքի համար:
Արամ Շահինյան և Արմեն Պողոսյան` «Համակարգչային կենսաբանություն. Էրիթրոցիտի թաղանթի մոդելավորումը և ուսումնասիրությունը համակարգչային փորձի և մոլեկուլային դինամիկայի մեթոդով» գիտական աշխատության համար

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Էդուարդ Ղազարյան, Կարեն Դվոյան, Լյուդվիգ Պետրոսյան և Հայկ Սարգսյան` «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն» հոդվածների շարքի համար:

Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Գեորգի Օկոև, Կարեն Ջինանյան, Կարինե Առուստամյան և Էմմա Տոտոյան` Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մեթոդի ներդրման և իրականացման համար:

Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Արամազդ Կարապետյան-Շիրազ` «Կանչեր հոգևոր» 7 քանդակների համար:

Գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Զորի Բալայան` «Կիլիկիա» եռագրության համար:

Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Նիկոլայ Հովհաննիսյան` «Արաբական երկրների պատմություն (VIIդ.-2005թ.)» քառահատոր աշխատության համար:

Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
«ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբ` /Կարեն Բալայան/` «Նավարկություն յոթ ծովերով» ծրագրի իրագործման համար:


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ


Կերպարվեստի և կինոյի բնագավառում (շնորհվել է երեք մրցանակ)
Լիլիթ Քանքանյան` «Հայկական վերածնունդ» հագուստի հավաքածուի համար:
Նարեկ Արզումանյան` «Կերպարներ» գեղանկարների շարքի համար:
Նարինե Մանուչարյան և Լիանա Խաչատրյան` «Քաղաքը» գրաֆիկական աշխատանքների շարքի համար:

Գրականության բնագավառում
Ռուզաննա Ոսկանյան` «Թափանցիկ անձրևներ» բանաստեղծությունների ժողովածուի համար:


ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ


«Երգեցողություն» անվանակարգ
Ասատուր Բալջյան` բարձր կատարողական արվեստի համար:

«Գործիքային կատարում» անվանակարգ
Լիլիթ Գրիգորյան (դաշնամուր)` բարձր կատարողական արվեստի համար:


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ
Յուրի Բարսեղով (Ռուսաստան)` hայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի, մասնավորապես, «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար:
Իվ Տերնոն (Ֆրանսիա)` hայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար:
մշակված է