|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2006 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2006 թվականի մրցանակներ են շնորհվել.


Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Վլադիմիր Հարությունյան, Վալերի Առաքելյան, Զավեն Ադամյան, Խաչատուր Մարտիրոսյան և Գոհար Շահնազարյան` «Արևի էներգիայի փոխակերպման և գազային տվիչների հետազոտություններ» աշխատանքի համար:

Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Հենրիկ Իգիթյան` 20-րդ դարի հայ արվեստի ուսումնասիրության և պրոպագանդայի գործում ունեցած մեծ ներդրման համար:

Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Ռուբեն Հովսեփյան` «Ծիրանի ծառերի տակ» վեպի համար:

Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Սամվել Կարապետյան` «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Հայերը Կախեթում» և «Ջավախք» գրքերի համար:


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ


Կերպարվեստի և կինոյի բնագավառում (շնորհվել է երեք մրցանակ)
Արմինե Հովհաննիսյան` «Գրոտեսկ» գրաֆիկական աշխատանքների շարքի համար:
Անահիտ Հայրապետյան` լուսանկարների շարքի համար:
Տիրան Կարապետյան` «Ջուղա» փաստավավերագրական ֆիլմի համար:

Գրականության բնագավառում
Համբարձում Համբարձումյան` «Կատյան», «Վերադարձ», «Ութերորդցիները» պատմվածքների համար:


ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ


«Երգեցողություն» անվանակարգ (շնորհվել է երկու մրցանակ)
Գևորգ Հակոբյան` դասական երաժշտության բնագավառում բարձր կատարողական արվեստի համար:
Արսեն Սողոմոնյան` դասական երաժշտության բնագավառում բարձր կատարողական արվեստի համար:

«Գործիքային կատարում» անվանակարգ
Նարեկ Հախնազարյան` դասական երաժշտության բարձր կատարողական արվեստի համար:


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՇՆՈՐՀՎՈՂ ՄՐՑԱՆԱԿ
Պաոլո և Վիտտորիո Տավիանի եղբայրներ (Իտալիա)` «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմի համար:
Հրանտ Դինք (հետմահու)` պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների միջև փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար:
մշակված է