|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2004 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2004 թվականի մրցանակներ են շնորհվել.


Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
(շնորհվել է երկու մրցանակ)
Տիգրան Կուրտիկյան` «Մետաղապորֆիրինային թաղանթներում ընթացող նոր ռեակցիաներ և պրոցեսներ» գիտական հոդվածների շարքի համար:
Աշոտ Սաղյան և Աիդա Ավետիսյան` «Ամինաթթուների արագ և գերբարձր ստերեոսելեկտիվ ասիմետրիկ սինթեզի մեթոդների մշակումը պոզիտրոնային էմիսիոնային տոմոգրաֆիական ախտորոշման բնագավառում կիրառվող 18 F-իզոտոպով նշագրված ամինաթթուների արտադրության համար» գիտական աշխատանքի համար:

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար(շնորհվել է երկու մրցանակ)
Վլադիմիր Սահակյան, Հրաչյա Ասցատրյան, Ռոբերտ Թադևոսյան և Միքայել Գյուրջյան` «Բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգ «Արմկլաստեր» աշխատանքի համար:
Էդուարդ Խաչիյան` «Կիրառական երկրաշարժագիտություն» մենագրության համար:

Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
մրցանակ չի շնորհվել

Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար(շնորհվել է երկու մրցանակ)
Մեծավորուհի Քույր Արուսյակ` «Տիրամայր Հայաստանի ճամբարի» և «Ավարայրի ճակատամարտը» բեմադրության իրագործված ծրագրերի համար:
Լյուդմիլա Հարությունյան, Սամվել Դարբինյան, Տիգրան Պապանյան և Աշոտ Կարապետյան` «Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն» նորարարական մարդասիրական ծրագրի համար:

Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Արամ Սահարյան` «Սահմանների ազդեցությունը վակուումային քվանթային երևույթների և միջավայրում ճառագայթման պրոցեսների վրա» գիտական հոդվածների շարքի համար:

Գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Էդվարդ Միլիտոնյան` «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպի համար:


Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Հրաչ Բարթիկյան` «Հայ-Բյուզանդական հետազոտություններ» երկհատոր մենագրության համար:


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ


Կերպարվեստի և կինոյի բնագավառում(շնորհվել է երեք մրցանակ)
Միքայել Դանիելյան` «Նռան գույնը» հագուստի հավաքածուի համար:
Արշակ Սարգսյան` «Երիտասարդներ» գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների շարքի համար:
Աննա Մովսեսյան և Մկրտիչ Խաչատրյան` «- 40օC» վավերագրական կինոնկարի համար:

Երաժշտության բնագավառում
Անուշ և Ինգա Արշակյաններ` Հայ ժողովրդական երգի մշակման, ներկայացման և բարձր կատարողական ունակությունների դրսևորման համար:

Գրականության բնագավառում
Արեգ Ազատյան` արձակ ստեղծագործությունների շարքի համար:
մշակված է