|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2001 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի 2001 թվականի մրցանակներ են շնորհվել.

Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Հայկ Ադամյան, Գագիկ Կրյուչկյան, Սուրեն Մանվելյան և Նաիրա Մուրադյան` « Հետազոտություններ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ» գիտական հոդվածների շարքի համար:

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
«Ավիաինֆոտել» ՓԲԸ և «Էլբրուս-2000» ՓԲԸ (Սամվել Մուրադյան, Ելենա Մաղաքյան, Ռաֆայել Բադալյան)` «Զվարթնոց»` Միջազգային օդանավակայան ՊՓԲԸ համար «Փոխադրում» ինֆորմացիոն համակարգի ստեղծման համար:

Առողջապահության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար
Արթուր Շուքուրյան` «Կոնդուկտիվ ծանրալսությամբ տառապող հիվանդների վիրաբուժական ռեաբիլիտացիան» մենագրության համար:

Արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Աղասի Այվազյան` «Մանչերը» բեմական վեպի համար:

Մարդկային զարգացման և հումանիստական արժեքների, այդ թվումª հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Հովհաննես Բարսեղյան, Թադևոս Հակոբյան (հետմահու), և Ստեփան Մելիք-Բախշյան (հետմահու)` Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի համար :
մշակված է