|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2009 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի մրցանակների հովանավոր
«Պողոսյան» հիմնադրամ (Ֆրանսիա)

Հանրապետության Նախագահի 2009 թվականի մրցանակներ են շնորհվել

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց

«Suisse-Arménie» ասոցիացիային
(Նախագահ Սարգիս Շահինյան - Շվեյցարիա)

Շվեյցարիայի կողմից հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար

Ցեղասպանությունը ուսումնասիրողների միջազգային ասոցիացիային
(Նախագահ Վիլիամ Շաբաս - Իռլանդիա)

Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար

Բնական գիտությունների զարգացման բնագավառում
Վարուժան Աթաբեկյանին
«Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր»
գիտական հոդվածաշարի համար

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում
Վազգեն Մելիքյանին
«Ցածր էներգասպառմամբ և բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար

Ֆիզիկայի բնագավառում
Ռադիկ Կոստանյանին,
Էդվարդ Կոկանյանին,
Գագիկ Դեմիրխանյանին,
Վահան Բաբաջանյանին

«Ղեկավարվող բնութագրերով լազերային ակտիվ և ոչ գծային օպտիկական նյութերի ստեղծում և հետազոտում», գիտական հոդվածաշարի համար:

Բժշկագիտության բնագավառում
Սմբատ Ջամալյանին
Հայաստանի Հանրապետությունում առիթմոլոգիայի և էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար

Արվեստի բնագավառում
Գետիկ Բաղդասարյանին,
Ջիմ Թորոսյանին

«Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար

Գրականության բնագավառում
Վահագն Մուղնեցյանին
«Տաբու» վեպի համար

Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում
Համլետ Պետրոսյանին
«Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար

«Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն և ծրագրեր» բնագավառում
մրցանակ չի տրվել

Երիտասարդական մրցանակների մրցույթում մրցանակ է շնորհվել

Կերպարվեստի և կինոյի բնագավառում
Օվսաննա Շեկոյանին «Դպրոց» գեղանկարների շարքի համար
Վահագն Ղուկասյանին «Մտահղացում» գեղանկարների շարքի համար
Բագրատ Բալաբեկյանին կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական
որոնումների համար

Գրականության բնագավառում
Արամ Պաչյանին (Սևակ Թամամյան) պատմվածքների շարքի համար

Դասական երաժշտության բնագավառում
Էդուարդ Ներսիսյանին (սաքսոֆոն) լավագույն կատարման համար
Սոնա Բարսեղյանին (դաշնամուր) լավագույն կատարման համար
Պետրոս Սիմիդյանին (դաշնամուր) լավագույն կատարման համար

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում
Գուրգեն Բավեյանին բարձր կատարողական արվեստի համար

Հանրապետության Նախագահի մրցանակների հիմնման օրից ի վեր /2001-2010թթ./ 161 անհատներ արժանացել են մրցանակի, այդ թվում 11 միջազգային:
մշակված է