|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հեռախոսամարաթոն 2009-ին սատարեց 12 400 ընտանիք
2009-11-23
Հեռախոսամարաթոն 2009-ին սատարեց 12 400 ընտանիք
Ավարտվեց ”Հայաստան” համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարվա հեռախոսամարաթոնին մասնակցել է 12.400 ընտանիք, ովքեր հանգանակություն կատարելու խոստում տվեցին:

Նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս (Նիցցա) եւ Մոնպելյե, շուրջ վեց հարյուր հիսուն կամավոր զանգահարեցին Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն: Հանգանակված գումարները հիմնականում կուղղվեն ՀՀ Տավուշի մարզում գյուղմթերքների արտադրության կազմակերպման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանին խմելու ջրով ապահովելու ծրագրերին:


“Իրապես տպավորիչ է, երբ տեսնում ես թե հայրենիքից այսքան հեռու ինչպես են քո հարյուրավոր հայրենակիցները համախմբվում Հայաստանին եւ Արցախին օգնության ձեռք մեկնելու համար”, - նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի եւՇվեյցարիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ համաեվրոպական: Այս տարի հեռախոսամարաթոնն իրականացնող 650 կամավորների եւ աշխատակիցների թիմի մեծ մասը Ֆրանսիայից էին, 23-ը` Գերմանիայից, իսկ 6 մարդ մասնակցում էր Շվեյցարիայից:

Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզայանի հավաստմամբ. “12 400 ընտանիք, ովքեր մասնակցել են մեր Ֆոնոթոնին` թվով 50 հազար մարդ, ոչ թե պարտավորություն են զգում մասնակցելու, այլ դա անում են ազատ ընտրությամբ` ցույց տալով իրենց սերն ու հոգատարությունն առ Հայաստանն ու Արցախ”:

Հավելենք նաեւ, որ Հեռախոսամարաթոնի գլխավոր գործընկերն է Ֆրանս Տելեկոմ Օրանժը, որը տարիներ շարունակ գործուն եւ տեխնիկական նշանակալի աջակցություն է ցուցաբերում այս կարեւորագույն դրամահավաք միջոցառմանը:
Նվիրատվություննների հավաքագրման նպատակով Ֆրանս Տելեկոմը հատկացրել էր հատուկ հեռախոսահամար` 0 810 10 14 14, իսկ մինչ մարաթոնի մեկնարկը տեխնիկական աջակցության շնորհիվ 50 000 բաժանորդի ուղարկվել է հատուկ հաղորդագրություն` «Հեռախոսամարաթոն 2009»-ի կնքամայր հայազգի երգչուհի Հելեն Սեգարայի անունից:
Նկարներ

Ծրագրի մասին

Այլ Նորություններ

2013-05-23
Հանդիսությամբ բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

2013-05-17
"Հայաստան" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը կկայանա մայիսի 30-ին

2013-05-06
Փաստաբան Մարկ Կիրակոսն իր գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը նվիրաբերել է "Հայաստան" հիմնադրամին

2013-04-23
Հանդիսությամբ բացվեց Դիտավան համայնքի նորակառույց դպրոցը

2013-04-11
Հիմնադրամը Շուշիում կառուցում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն

2013-04-04
Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտ

2013-04-02
Ավարտվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը

2013-03-22
Ընթացքում է "Դասական երաժշտություն" բնագավառում Հանրապետության Նախագահի 2012 երիտասարդական մրցանակի համար մրցույթը

2013-03-18
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանին շնորհվեց Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ

2013-03-04
"Հայաստան" հիմնադրամը Շիրակի մարզի Բավրա գյուղում համայնքային կենտրոն է կառուցում

մշակված է