|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հեռախոսամարաթոն 2004
2004թ. հայաստանյան հեռախոսամարաթոնը, որն անցկացվեց Հիմնադրամի գործադիր վարչության աշխատակիցների եւ երիտասարդ կամավորականների ջանքերով, ապահովեց 15 մլն ՀՀ դրամի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ Եվրոպայում անցկացվող հեռախոսամարաթոնի շրջանակներում զանգեր արվեցին ո’չ միայն գործարար անհատներին ու կազմակերպություններին, այլեւ` շուրջ 45.000 հայ ընտանիքի: Արդյունքում հանգանակվեց 800 000 եվրոյի նվիրատվություն, որն ուղղվեց Արցախի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմանը:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հեռախոսամարաթոն կազմակերպում է սկսած 2000 թվականից: Չորս օր 12 ժամ շարունակ ամենատարբեր տարիքի ու զբաղմունքի հայ եւ այլազգի կամավորներ զանգահարում են մասնակից երկրներում բնակվող հայ ընտանիքներին եւ կոչ անում մասնակցել Հայաստանի եւ Արցախի վերածննդին ուղղված դրամահավաքին: Առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ:
մշակված է