|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
2008 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի մրցանակների հովանավոր
"Պողոսյան" հիմնադրամ (Ֆրանսիա)


Հանրապետության Նախագահի 2008 թվականի մրցանակներ են շնորհվել.

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ
Վահագն Տատրյանին (ԱՄՆ)
Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական վաստակի համար
Վոլֆգանգ Գուստին (Գերմանիա)
Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու և մեկնաբանելու համար:

Բնական գիտությունների բնագավառում
Սուրեն Խարատյանին,
Խաչատուր Մանուկյանին,
Հայկ Խաչատրյանին

Կերամիկական և կոմպոզիցիոն նյութեր` ստացված այրման առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՚ գիտական հոդվածների շարքի համար:

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում
Վահան Ավետիսյանին
«Միլիմետրական ալիքների տիրույթում ավտոմատ չափիչ համալիրներ անտենաների բնութագրերը մոտակա դաշտի եղանակով որոշելու համար» գիտական հոդվածների շարքի համար:

Ֆիզիկայի բնագավառում
Յուրի Մալաքյանին,
Նարեկ Սիսակյանին,
Անահիտ Գոգյանին

«Քվանտային ինֆորմացիոն պրոցեսների օպտիկական ղեկավարման նոր մեթոդների մշակումը» գիտական հոդվածների շարքի համար

Գրականության բնագավառում
Նորայր Ադալյանին
«Սև քառակուսի կարմիր անապատում» վեպի համար

Արվեստի բնագավառում
Ռուբեն Կևորկովին,
Վահե Կևորկովին,
Ռուբեն Ջաղինյանին,
Սամվել Բաբասյանին

«Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմի համար


Երիտասարդական մրցանակներ


Կերպարվեստի և կինոյի բնագավառում
Վիգեն Սայադյանին
«Փոթորկի կանխազգացում» գեղանկարների շարքի համար
Արարատ Մինասյանին
«Դատ», «Ծառեր», «Ակնթարթ», «Սարդարապատ» գեղանկարների համար
Գուրգեն Պետրոսյանին
«Լեդա» քանդակի համար

Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում
Արուս Աճեմյանին (դաշնամուր) լավագույն կատարման համար
Մերի Խոջայանին (ջութակ) լավագույն կատարման համար

Դասական երաժշտության բնագավառում «Երգեցողություն» անվանակարգում
Հասմիկ Թորոսյանին բարձր կատարողական արվեստի համար
Հովհաննես Այվազյանին բարձր կատարողական արվեստի համար

«Բժշկագիտություն», «Հումանիտար գիտություններ», «Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն և ծրագրեր» բնագավառներում, ինչպես նաև երիտասարդական մրցանակների «Գրականություն» բնագավառում 2008 թվականի մրցանակներ չեն տրվել:

Հանրապետության Նախագահի մրցանակների հիմնման օրից ի վեր (2001-2008թթ.) 140 անհատներ արժանացել են մրցանակի, այդ թվում 9 միջազգային:
մշակված է