|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Հայաստանի ծրագրեր
Արցախի ծրագրեր
Ընթացիկ ծրագրեր


Ըստ տարածաշրջանի
Ըստ կարգավիճակի
Ըստ հովանավորի
  |  Ընդարձակ »
ԾՐԱԳՐԵՐ Հայաստանի ծրագրեր Ընդհանուր Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի կահավորում
Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի կահավորում
Արժեք 8,793.41 ԱՄՆ դոլար
Հովանավոր(ներ) Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա
Սկիզբ Հունիս 2005
Ավարտ Օգոստոս 2005
Ստատուս Ավարտված
Ծրագրի մասին

Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը հանդիսանում է միակ հաստատությունը Հայաստանում, որտեղ իրականացվում է թույլ տեսողությամբ երեխաների ուսումը: Շենքը կառուցվել է 1961թ եւ այս տարի հիմնովին վերանորգվել է Հայ օգնության ֆոնդի միջոցներով: Ծրագրի արժեքն էր մոտ 300,000 ԱՄՆ դոլար: Այժմ դպրոցում սովորում է մոտ 130 աշակերտ: Դպրոցում Հայաստան Համահայկական Հիմնադրամի օժանդակությամբ տեղադրվել է մեկ ԱՐԵՎ (Armenian Reader with Elocution Voice) համակարգով սենյակ: Այդ համակարգը հնարավորություն է տալիս տեսողության խանգարումներ ունեցողներին օգտվել Ինտերնետից, կարդալ էլեկտրոնային գրքեր, ձայնի միջոցով տվյալներ ներմուծել համակարգիչ, օգտվել էլեկտրոնային փոստից եւ այլն:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է դպրոցի մասնակի կահավորումը: Մասնավորապես, դպրոցին տրամադրվել են աշակերտական սեղան-նստարան, պահարաններ ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաների համար, մահճակալներ եւ այլ կահույք:

Հովանավոր. Fonds Armenien de France, FRANCE

« Վերադարձ դեպի որոնման արդյունքներ
մշակված է