2008-04-28ՙՍիրահարների՚ այգու բարեկարգման ծրագիր
ՙՍիրահարների՚ այգու շինարարական աշխատանքները վերսկսեցին սույն թվականի մարտի 15-ին: Այգու բարեկարգումն իրականացվում է ՙՊողոսյան՚ հիմնադրամի եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի համատեղ գործունեությամբ: Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաեւ այգու հետագա շահագործումը: Ընթացիկ տարվա սեպտեմբերին այգին հանդիսավորությամբ կբացի իր դռները նոր տեսքով, նոր հմայքով:
Այսօր այգում կատարվում են լայնածավալ շինարարական բարեկարգման աշխատանքներ: Այգու ընդհանուր տարածքը 1.6 հա է, որից 1.05 հեկտարը կլինի կանաչապատ: Այգում նստարանների քանակը կլինի մոտ 150 գծամետրի չափով: Այգին կունենա երկու ջրվեժներ, լճակ, ամֆիթատրոն իր` ավելի քան 200 նստատեղով, բացօթյա սրճարան, ավազապատ ճեմուղիներ մարզումներ անցկացնող անձանց համար եւ տաղավար-շվաքարաններ` սեղանի խաղերի համար:
Վերակենդանացած այգու ծառերի քանակը կգերազանցի 300-ը: Մինչ շինարարական աշխատանքները սկսելը, մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի մասնագետների կողմից ուսումնասիրվեցին ծառերի վիճակը: Դրա արդյունքում առաձնացվեցին թվով 19 չորացած ծառեր, որոնցից 16-ը հատվեցին, իսկ 3 նմանատիպ ծառեր պահպանվեցին գեղազարդման (դեկորատիվ) նպատակներով։ Այգու նախագծման աշխատանքների արդիական լինելու մասին է խոսում նաեւ սակավաշարժ այցելուների նկատմամբ վերաբերմունքը. այգում չկան աստիճաններ, իսկ հանրային զուգարաններում կան հատուկ զուգարանախցիկներ:
Բարեկարգման նախագիծը մշակվել է շվեցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախի կողմից: Հիմնական համաշինարարական աշխատանքները իրականացնում է ՙԳյուղտնտշինմոնտաժ թիվ 1՚ ՓԲԸ-ն: Այգու աշխատանքներն համակարգվում եւ վերահսկվում են Համակարգող գրասենյակի կողմից, որը տեղակայված է այգու հարեւանությամբ:
Վերկենդանացած ՙՍիրահարների՚ այգին մի անգնահատելի նվեր է Պողոսյան ընտանիքի կողմից Երեւան քաղաքին եւ նրա բնակիչներին:
Հավելյալ տեղեկությունների եւ առաջարկությունների համար խնդրում ենք դիմել Համակարգող գրասենյակի անձնակազմին, ովքեր սիրով կպատասխանեն ձեր հարցերին եւ կներկայացնեն այգու աշխատանքների ընթացքը:
Այլ Նորություններ2009-05-19 "Հայաստան" համահայկական հիմնադրամն այսօր սկիզբ դրեց Հնդկաստանի կառավարության հետ համագործակցությանը
2009-05-18“Հայաստան” համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 18-երորդ նիստը
2009-05-16 "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությունն աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզում
2009-05-1521 լավագույններն արժանացան "Հանրապետության Նախագահի մրցանակին"
2009-05-14 "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությունը եղավ Արցախի պետական համալսարանում50-ից ավել ուսանող Հիմնադրամի սահմանած կրթաթոշակային ֆոնդի շնորհիվ կունենա անվճար ուսման հնարավորություն
2009-05-13ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը պետական շքանշաններ է հանձնել "Հայաստան" համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերինմայիսի 8-ին Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պետական պարգեւներ հանձնելու վերաբերյալ
2009-05-12"Իմ Տուն-Հայաստան" ցուցահանդես-վաճառքը "Սիրահարների այգում"
2009-05-05“Հայաստան” համահայկական հիմնադրամը համակարգիչներ է նվիրել Հայաստանի եւ Արցախի տարբեր կառույցներին
2009-04-30Կյանքից հեռացել է ֆրանսահայ հասարակական գործիչ եւ հոգեւոր հայր Սարգիս Չուլֆյանը
2009-04-28“Հայաստան” համահայկական հիմնադրամը Սիրիայում տեղական մարմին է հիմնել