|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՄԵԿ ԱԶԳ , ՄԵԿ ԱՊԱԳԱ
2007 թ-ի նոյեմբերի 22-ին անցկացվեց 10-րդ դրամահավաք հեռուստամարաթոնը, որի հանգանակություններն ուղղվեցին Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրերին: Ուղիղ հեռարձակմամբ հեռուստամարաթոնը հեռարձակվեց Լոս Անջելեսից եւ կաբելային ու արբանյակային հեռարձակմամբ սփռվեց աշխարհի բոլոր անկյուններում:
Հեռուստամարաթոնի ընթացքում 15,275,000 ԱՄՆ դոլարի խոստում գրանցվեց: Դրամահավաքի հասույթը ծառայեց Հիմնադրամի հոգաբարձուների կողմից հաստատված Գյուղական զարգացման համալիր ծրագրին: Հայաստանի Տավուշի մարզը եւ Արցախի Մարտունու շրջանը առաջին շահառու համայնքներն էին, որտեղ իրականացվեցին ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը` դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում, ագրարային զարգացման ծրագրեր ֆերմերների համար, ինչպես նաեւ առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական համայնքներում:

Հեռուստամարաթոնի հովանավորներ


Ագբա կրեդիտ ագրիկոլ բանկ
Հովանավոր





Ղարաբաղ Տելեկոմ
Գլխավոր ինֆորմացիոն հովանավոր





Արդշինինվեստբանկ
Հովանավոր





Վիվասել
Գլխավոր հովանավոր




մշակված է