Մեր հոգաբարձուները
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների Խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահն ի պաշտոնե Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են պետության, եկեղեցական, կուսակցական, հասարակական եւ բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը հրավիրում է տարեկան ժողով, որին մասնակցում են հոգաբարձուները, տեղական մարմինների եւ գործադիր վարչության ներկայացուցիչները: Ժողովի ընթացքում, որը նախագահում է ՀՀ նախագահը, մասնակիցներին ներկայացվում են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, ֆինանսական հաշվետվությունը, վերստուգիչ հանձնաժողովի եւ միջազգային աուդիտորական ընկերության եզրակացությունները: Խորհուրդը քննարկում եւ հաստատում է հաջորդ տարվա ծրագրերը:
Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հոգաբարձուների խորհրդի Նախագահ
Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ
Արկադի Ղուկասյան
Արցախի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ, Հոգաբարձուների խորհրդի Փոխնախագահ
Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Նախագահ
Հրայր Թովմասյան
Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ
Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարար
Արթուր Ջավադյան
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի Նախագահ
Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ I
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս
Գրիգոր Պետրոս Ի.Կապրոյեան
Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս–Պատրիարք
Զավեն Խանճեան
Հայ Ավետարանական Եկեղեցի
Սերխիո Նահապետյան
Ռամկավար Ազատական Կուսակցություն
Նազարեթ Գեորգի Սաբունջյան
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
Արամ Մալեան
Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան Կուսակցություն
Հրայր Հովնանյան
Ամերիկայի Հայկական Համագումարի պատվավոր նախագահ
Էնթոնի Բարսամյան / Վան Կրիկորյան
Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ
Պերճ Սեդրակյան
Հայ բարեգործական ընդհանուր միություն
Կարոլին Շմավոնյան
Հայ օգնության միություն
Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ
Ալբերտ Բոյաջյան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարդան Գրիգորյան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Էդուարդո Էրնեկյան
Արգենտինա
Պետրոս Թերզյան
Ֆրանսիա
Սարկիս Իզմիրլյան
Շվեյցարիա
Սամվել Կարապետյան
Ռուսաստանի Դաշնություն
Վահէ Ճազմատարեան
Ֆրանսիա
Վաչե Մանուկյան
Մեծ Բրիտանիա
Ալբերտ Պողոսյան
Շվեյցարիա
Վիգեն Սեֆիլյան
Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ
Հիլդա Տիրուհի Պուրմայան
Բրազիլիա
Գաբրիել Չենբերջյան
Սիրիա
Արա Ասլան
Ֆրանսիա
Դավիթ Անանյան
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Վերստուգիչ հանձնաժողով