Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա,
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Վայրը` Լոռի, Սպիտակ
Կարգավիճակը` Ավարտված
Ֆինանսավորումը` «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամ, Ֆրանսիա
Աշխատանքը` Անավարտ շենքի կառուցում
Կապալառու` «Լույս» ՀՁ

Կառուցվում է Սպիտակի մշակույթի պալատի անավարտ մնացած շենքը: Պալատն ունի 500 տեղանոց դահլիճ, գրադարան, ուսումնադաստիարակչական կենտրոն, երգի, պարի եւ այլ խմբակներ:
1988 թվականի երկրաշարժը ահռելի վնաս է հասցրել Սպիտակի մշակութային հաստատություններին: Դրանց մեծ մասը կա՛մ քանդվել է, կա՛մ դարձել վթարային: Երկրաշարժից հետո մշակութային հաստատությունները չէին գործում, կամ` գործում էին ո՛չ այդ նպատակի համար նախատեսված տարածքներում: