Ըստ հովանավորի: Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամ (Անկախ բարեգործական կազմակերպություն)
Start Սկիզբը Ապրիլ 01, 2005
End Ավարտը Հունիս 01, 2005
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հիլիս գյուղի խմելու ջրի մատակարարում
Հիլիս գյուղում հիմնական խնդիրներից էր նաեւ խմելու ջրի մատակարարման խնդիրը: Գյուղի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1962 թվականին եւ տարիներ շարունակ չվերանորոգվելու պատճառով այն համարյա չէր գործում: Ջրագիծն ու ջրամատակարարման ներքին ցանցը խիստ վերանորոգման կարիք էին զգում: Ծրագրի շրջանակներում ամբողջովին փոխվեց խողովակաշարը: Փոխվել է նաեւ ներքին ցանցի մի մասը: Ծրագիրը լուծեց գյուղի համար մի շատ կարեւոր խնդիր եւ նպաստեց գյուղի հետագա զարգացմանը:

Թումի գյուղի ջրամատակարարում
Թումին ԼՂՀ ամենամեծ գյուղերից մեկն է` 776 բնակիչներով: Ծրագրի իրականացմամբ լուծվել է գյուղի ամենակարեւոր խնդիրներից մեկը: Նորմալ ջրամատակարարում ապահովելու համար հիմնովին նորոգվել է ջրամբարը: Վերանորոգվել են նաեւ ներքին ցանցի երեք հատվածները. 1կմ-անոց հատվածը 100մմ տրամագծով, 500 մետրը 50մմ տրամագծով, իսկ 800 մետրանոցը` 20մմ տրամագծով խողովակներով:


Հովանավոր. Hayastan Foundation Canada Inc. Toronto, CANADA