Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա,
Start Սկիզբը Հունվար 01, 2001
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Կարգավիճակը` Ամենամյա

Ֆինանսավորումը` «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամ, Ֆրանսիա

Աշխատանքը` Մրցանակներ

Նկարագրություն

2000 թվականին Ֆրանսիայի «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը հիմնադրեց «Հանրապետության նախագահի մրցանակ»:
Մրցանակաբաշխության կազմակերպումը ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
«Հանրապետության նախագահի մրցանակ»-ն ամենամյա է եւ նպատակ ունի խրախուսել գիտության, բժշկագիտության, արվեստի, գրականության եւ մարդասիրական արժեքների զարգացումը:
Հիմնադրման ժամանակ` 2000թ. մրցանակային ֆոնդը կազմում եր 25000 ԱՄՆ դոլար եւ բաշխվում էր 5 նոմինացիաներով:
Սկսած 2006 թվականից, «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» ֆոնդը մրցանակի համար հատկացնում է 80. 000 ԱՄՆ դոլար, որը բաշխվում է հետեւյալ 13 նոմինացիաներով`

- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհող մրցանակ: Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ.

ա) մեկ մրցանակ տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպությանը,

բ) մեկ մրցանակ տրվում է օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպությանը:

1. Բնական գիտություններ

2. Տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

3. Ֆիզիկա

4. Բժշկագիտություն

5. Արվեստ

6. Գրականություն

7. Հումանիտար գիտություններ

8. Մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեություն եւ ծրագրեր:



- «Դասական երաժշտություն» բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվում են հետեւյալ անվանակարգերով.

ա) երգեցողություն` մեկ մրցանակ.
բ) գործիքային կատարում` մեկ մրցանակ:



- Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակները շնորհվում են հետեւյալ համամասնություններով.

ա/ երեք մրցանակ տրվում է կերպարվեստի եւ կինոյի բնագավառում (այդ թվում` գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, գոբելեն, խեցեգործություն, ֆոտոարվեստ, դիզայն եւ այլն.)

բ/ մեկ մրցանակ տրվում էգրականության բնագավառում:


Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի, որպես կանոոն մայիսին: Մրցանակները հաղթողներին է հանձնում Հայաստանի Հանրապետության Նախագահը: