Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունիս 01, 2008
End Ավարտի ամսաթիվը ` Հունվար 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ապավեն գյուղը գտնվում է Լոռու մարզի հյուսիսային շրջանում, Տաշիր քաղաքից մոտ 6կմ հեռավորության վրա: Գյուղի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1650 մ է : Գյուղում բնակվում է մոտ 166 մարդ :

Գյուղի տնտեսական ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է գյուղից վերեւ գտնվող կապտաժներից վերցրած ջրով եւ գյուղից ներքեւ գոյություն ունեցող աղբյուրից: Կապտաժից ջուրը d=100մմ տրամաչափի խողովակներով ինքնահոս եղանակով տրվում է գյուղի բարձրադիր մասում կառուցված երկու ջրամբարներին, այնուհետեւ միջգյուղական ջրամատակարարման ցանցով բնակչությանը: Միջգյուղական ջրամատակարարման ցանցը անցնում է գյուղի գլխավոր փողոցով, որի վրա տեղադրված են ծորակներ բնակչության ջրով սպասարկելու նպատակով: Ջրամբարների չափազանց վատ սանիտարահիգենիկ վիճակի պատճառով գյուղացիները ջուրը խմելու նպատակով չեն օգտագործում:

Ջրամբարների տեխնիկական վիճակը անբավարար Է: Ջրատարը գյուղացիների միջոցներով վերանորոգվել է , սակայն փոքր թաղման խորության պատճառով ձմեռվա ամիսներին հաճախակի սառչում է:

Հայաստան Համահայկական Հիմնադրամի ծրագրի շրջանակներում իրականացվեծ Ապավեն գյուղի ջրամատակարարման համակարգի նախագիծը եւ վերանորոգման աշխատանքները:
Այսուհետ Ապավեն գյուղը ապահովված կլինի անխափան ջրամատակարարմամբ: