Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արևելյան շրջան, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Ապրիլ 01, 2007
End Ավարտի ամսաթիվը ` Սեպտեմբեր 01, 2007
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հադրութի տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը սկսել է Գյուղատնտեսական զարգացման ծրագիրը, որի նպատակն է Ղարաբաղի հեռավոր գյուղերի բնակիչներին հասանելի դարձնել ժամանակակից գյուղտեխնիկան` նպաստելով ագրոարդյունաբերության հետագա զարգացմանը:

Հայաստանի եւՂարաբաղի անկախացումից եւ հողի մասնավորեցումից հետո առաջ եկան մի շարք փոքր (հիմնականում շատ փոքր) ընտանեկան ֆերմաներ: Այդ ֆերմաներից մեծ մասն այնքան արտադրանք է տալիս, որ բավականացնի սեփական կարիքներին: Օգտագործվում է հնամաշ տեխնիկա, որ հազիվ 2-3 տարվա կյանք ունի: Ֆերմերները հնարավորություն չունեն նաեւ գնելու պարարտանյութ եւ այլ անհրաժեշտ նյութեր:

Ծրագրի շրջանակներում ստեղծվեց արդեն հիմնադրված Գյուղատնտեսական ծառայությունների կորպորացիայի մասնաճյուղը Հադրութի շրջանում, որը հագեցած է գյուղմեքենաներով, որոնցից կարող են օգտվել գյուղացիները` դրանց դիմաց վճարելով ավելի քիչ գումար, քան այժմ են վճարում:

Դրախտիկ գյուղում ստեղծվել է կենտրոնացաված գյուղմեխանիզացիայի կենտրեն, որտեղ պահվում են գնված տրակտորները եւ գյուղատնտեսական սարքավորումները: Բացի այդ, կենտրոնը ծառայում է որպես պահեստ` սերմերի, պարարտանյութերի եւ այլ նյութերի համար: