Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա
Start Սկիզբը Փետրվար 01, 2007
End Ավարտը Նոյեմբեր 01, 2007
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Մասիս քաղաքը գտնվում է Արարատի մարզում. Այս մարզը տեղակայված է երկրի հյուսիս-արեւելքում եւ զբաղեցնում է 2,003 կմ2 տարածք (Հայաստանի տարածքի մոտ 7.0%-ը): Մարզում կա 4 քաղաք եւ 92 գյուղական համայնք: Մարզն ունի 274,700 բնակչություն, որից 21,800-ն ապրում է Մասիսում:

Մասիսի հիվանդանոցը կառուցվել է 1970-ականներին. Այն եռահարկ տիպային շենք է: Հիվանդանոցը սպասարկում է Մասիսի եւ շրջակա գյուղերի բնակչությանը: Հիվանդանոցը երբ-է չի վերանորոգվել, եւ ներկայումս բաժանմունքների մեծ մասը հիմնանորոգման կարիք ունեն: Սակայն գինեկոլոգիական բաժանմունքի վիճակն ամենավատթարն է:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքը` ներառյալ ընդունարանը, լոգարանը եւ հինգ հիվանդասենյակները: Մասնավորապես, փոխվել են դռներն ու պատուհանները` արդյունավետ ջեռուցում ապահովելու համար: Էլեկտրական ցանցը նույնպես փոխվել է, նորոգվել են հիվանդասենյակների եւ միջանցքի պատերը, առաստաղն ու հատակը: Վերանորոգված տարածքը կազմում է 310 մ2 :

Հովանավոր. Ֆրանսիայի տեղական մարմին

Ծրագրի սկիզբ. Փետրվար 2007

Ծրագրի ավարտ. Նախատեսվում է ավարտել 2007թ.-ի նոյեմբերին