Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա, Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա
Start Մեկնարկի ամսաթիվ: Մարտ 01, 2007
End Ավարտի ամսաթիվը ` Հունիս 01, 2007
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հայոց ցեղասպանության թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին` ցեղասպանության 80-րդ տարելիցի կապակցությամբ: Երկհարկանի այս կառույցը կառուցվել է է բլուրի կողքին` ցեղասպանության ազդեցիկ հուշարձանի գրավչությունը չխամրեցնելու նպատակով: Հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականին: Թանգարանի տանիքը հարթ է եւ պատված է բետոնե ծածկով: Այստեղից պարզ երեւում է Արարատյան դաշտավայրն ու Արարատ լեռը:

Թանգարանի առաջին հարկը գտնվում է կիսանկուղային հարկում: Այստեղ տեղավորված են վարչական, ինժեներական եւ տեխնիկական սպասարկման գրասենյակները, ինչպես նաեւ 170 տեղանոց սրահը` Կոմիտասի անվան սրահը: Թանգարանի ցուցասրահը երկրորդ հարկում է եւ զբաղեցնում է ավելի քան 1000 մ2: Այն ունի երեք ներքին սրահներ եւ մեկ արտաքին սրահ` իր միջանքով: Երեք մետր լայնությամբ ւ ութ մետր երկարությամբ արտաքին սրահի ու միջանցքի հատակը բազալտե է: Դրսի սրահը խորհրդանշում է 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակը եւ աշխարհասփյուռ հայության միասնականությունը:
Թանգարանի առաջին հարկում կա երկու ներքին սանհանգույց: Եվս երկուսը գտնվում են դրսում, որոնք օգտագործում են թանգարան այցելած հյուրերը: Բոլոր սանհանգույցները կառուցումից ի վեր չէին վերանորոգվել եւ շատ հին էին: Դրանք չէին կարող ծառայել հետզհետե շատացող այցելուներին:
Ծրագրի շրջանակներում վերանորոգվել են եւ ներքին եւ արտաքին սանհանգույցները:

Հովանավոր. Արգենտինայի տեղական մարմին, Մոնրեալի տեղական մարմին

Սկիզբ. 26 մարտի 2007

Ավարտ. 08 հունիսի 2007