Ըստ հովանավորի: «Հայաստան հիմնադրամ» կազմակերպություն, ԱՄՆ
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2006
End Ավարտի ամսաթիվը ` Հունվար 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները սկսվել են 1995 թվականին և ավարտվել 1999 թվականի նոյեմբերին: Ծրագիրը ընթացել է վեց փուլով:
1992 թվականին ազատագրված Լաչինի միջանցքը, փաստորեն, դարձավ միակ ցամաքային կապը Հայաստանի և Արցախի միջև: Գոյություն ունեցող ճանապարհը վատ վիճակում էր: Այն երկար տարիներ չէր նորոգվել և ռազմական գործողությունների ընթացքում կրել էր լուրջ վնասներ:
Նոր ավտոճանապարհը ոլորանների կրճատման հաշվին նախկինի համեմատ 6 կիլոմետրով կարճացել է: Եթե նախկինում Գորիսից մինչև Ստեփանակերտ ավտոմեքենաները հասնում էին 2.5-3 ժամում, ապա այժմ հնարավոր է միջին արագությամբ նույն ճանապարհն անցնել 60-80 րոպեում:
Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարության ծրագիրն իրականացնելու համար 1996 և 1997 թվականներին Լոս Անջելեսում անցկացվեցին հեռուստամարաթոններ, ինչպես նաև այլ միջոցառումներ կազմակերպվեցին աշխարհի գրեթե բոլոր հայաշատ երկրներում: Ծրագրին մասնակցեցին նաև Հայաստանի և Արցախի բնակիչները:
Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի կառուցումը մեծ նշանակություն ունի Արցախի համար` առևտրատնտեսական ու պաշտպանական առումով:
Այժմ ավտոմայրուղու պահպանումն իրականացվում է Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի կողմից` բարերար Վահե Կարապետյանի հովանավորությամբ:

Հովանավոր : Վահե Կարապետյան