Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Մոնրեալ, Կանադա
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունվար 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Հունիս 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Աբովյան քաղաքի բժշկական կենտրոնը եռահարկ կառույց է, որի օգտագործվող ընդհանուր մակերեսը 4500 մ²: Մանկաբարձական բաժանմունքը գտնվում է հիվանդանոցի երրորդ հարկում` վիրահատարանի, ծնարանների և անհաս նորածինների հսկողության պալատի հետ միասին, որոնք մինչև ծրագրի իրականացումը գտնվում էին խիստ անմխիթար վիճակում:

Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է մանկաբարձական բաժանմունքը վիրահատարանի, ծնարանների և անհաս նորածինների հսկողության պալատի հետ միասին: Վերանորոգվել է ընդհանուր առմամբ մոտ 660 մ² տարածք: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել են հատակները, փոխվել են դռները և պատուհանները, անցկացվել է նոր էլեկտրական համակարգ, կառուցվել են նոր սանհանգույցներ: Տեղադրվել են ինժեներական համակարգեր և կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Ծրագիրն ավարտված է, և արդեն իսկ նոր բարեկարգված մանկաբարձական բաժանմունքը պատրաստ է ընդունել նոր մայրերին և նորածիններին:

Հովանավոր` Վրեժ և Իմաստուհի Նիգողոսյաններ, "Հայաստան" համահայկական հիմնադրամ - Մոնրեալ, Կանադա