Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Արգենտինա, Համայն Հայություն,
Start Մեկնարկի ամսաթիվ: Օգոստոս 01, 2008
End Ավարտի ամսաթիվը ` Հոկտեմբեր 01, 2009
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Մարտունին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ2, բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.) Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է: Մարտունին հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին:

Բերդաշեն գյուղը գտնվում է Մարտունու շրջանում: Բնակչության թիվը 1500 մարդ է:

Նախկինում: Բերդաշեն գյուղի ջրամատակարարումը իրականացվում էր Աշան գյուղի մոտ գտնվող ջրաղբյուրներից: Ջրատարի ընդհանուր երկարությունը 4,4կմ է, հաշվարկային ելքը Q=4.6լ/վրկ: Ջրատարը կառուցվել է 1960-1963թթ ազբեստոցեմենտե d=150մմ տրամաչափի խողովակներով: Ջրատարը նստվածքներից և տիղմից մաքրելու նպատակով խողովակների վրա իրականացվել էին անցքեր, որը խախտել էր խողովակաշարի հերմետիկությունը: Բացի այդ ներկա ժամանակում չի թույլատրվում ազբեստոցեմենտե խողովակների կիրառությունը ջրամատակարարման ցանցում: 1963թ-ից գյուղում գործում է պոմպակայան երկու պոմպերով, որոնք գոյություն ունեցող քահրիզի ջրերը մղում են գյուղի 600մ3 տարողությամբ ջրամբարը: Բացի այդ գյուղը ջուր էր ստանում նաեւ գյուղից բարձր գոյություն ունեցող աղբյուրներից: Պոմպակայանը, պոմպերը և ճնշումային ջրատարը վատ վիճակում էին և ենթակա էին վերանորոգման: Գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը անհրաժեշտ էր վերակառուցել:

Ներկա: Բերդաշեն գյուղի ջրամատակարարումը բարելավելու նպատակով ՙՀայաստան ՚ համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվեց Բերդաշեն գյուղի ջրատարի կառուցումը: Ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետեւյալ աշխատանքները`

•Կառուցվեց 3,6 կմ երկարությամբ ջրատար d=114x4 մմ տրամաչափի պոլիէթիլենային խողովակներով:
•Վերանորոգվեց պոմպակայանը, տեղադրվեց CHC 60x297 տիպի մեկ պոմպ
•Կառուցվեց նոր ճնշումային խողովակաշար 920մ երկարությամբ :
•Վերանորոգվեց գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը, տեղադրվեցին նոր ջրամատակարարման հորեր և կարգավորիչ փականներ

Այս ծրագրի շնորհիվ ավելի քան 400 ընտանիք Բերդաշեն գյուղում ապահովվեցին շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Հովանավորներ: Արգենտինա, Մարաթոն 2008,Ալիսիա Ոսգերիչյան դե Մագարյան, Հովսեփ Մագարյան, Վարուժան Փանոսյան (ի հիշատակ Թաքվոր Մակարյանին եւ Նվարդ Թերզյան Մակարյանին)