Ըստ հովանավորի: Արցախի կառավարություն, , Համայն Հայություն,
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունիս 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Նոյեմբեր 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Մարտունին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ2, բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.) Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է: Մարտունին հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին:
Գիշի գյուղը Մարտունու շրջանի 35 գյուղերից մեկն է: Գյուղի բնակչությունը 1385 մարդ է: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է:

Խնդիր
Գյուղի հին դպրոցը մեկ հարկանի էր` կիսանկուղով և նախատեսված է 214 աշակերտի համար: Գոյություն ունեցող առաջին մասնաշենքը կառուցվել էր 1930 թվականին, իսկ 1968 թվականին առաջին մասնաշենքին կից կառուցվել էր դպրոցի մարզադահլիճը: Դպրոցը գտնվում էր անբարվոք վիճակում. չկար ջեռուցման համակարգ:

Լուծում
Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ շենքի վերակառուցման համար անհրաժեշտ կլիներ ֆինանսական ավելի մեծ միջոցներ, քան նոր շենքի կառուցման համար:
Այդ իսկ պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի դրական ժողովրդագրական պատկերը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Գիշի գյուղում կառուցվեց նոր դպրոց` նախատեսված 320 աշակերտի համար: Նոր դպրոցը երկհարկանի կառույց է: Առաջին հարկում տեղակայված են ճաշարանը` 140 աշակերտի համար և հանդիսությունների սրահը` նախատեսված 120 հոգու համար: Յուրաքանչյուր հարկում կառուց առանձին սանհանգույց: Երկրորդ հարկում տեղակայվեցին դասասենյակները, ուսուցչանոցը և գրադարանը: Կառուցվեց նաև 12 դասասենյակ, յուրաքանչյուրը` 24 աշակերտի համար: Դպրոցն ունի քիմիայի, կենսաբանության, ռազմագիտության և առաջին բուժօգնության համար նախատեսված առանձին սենյակներ:

Հովանավոր: Մարաթոն 2008, ԼՂՀ Կառավարություն, "Վարդանյանների Ընտանիք" հիմնադրամ