Start Մեկնարկի ամսաթիվ: Օգոստոս 01, 2009
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Տող համայնքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում: Այս շրջանը Ղարաբաղի հարավում է եւ հանդիսանում է հանրապետության ամենալեռնային շրջանը: Շրջանի տարածքն է 724 կմ2: Շրջանում կա մեկ քաղաքային եւ շուրջ 40 գյուղական համայնք:

2005թ. անցկացված մարդահամարի համաձայն շրջանի ընդհանուր բնակչությունը կազմում է 12,000 մարդ, որ ԼՂՀ բնակչության մոտ 8.3%-է:

Գյուղում ապրում է 720 մարդ, որից 45-ը` նախադպրոցական տարիքի: Տողը զարգացող համայնք է, և ակնկալվում է բնակչության, ինչպես նաև երեխաների թվի աճ:

Խնդիր
Տողի միջնակարգ դպրոցը երկհարկանի շինություն է, որը կառուցվել է 1978 թ.-ին և մինչև 2007 թ.-ը չէր հիմնանորոգվել: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ 2007թ.-ին սկսվեց դպրոցի հիմնանորոգման ծրագիրը: Երկու փուլի բաժանված ծրագրի առաջին փուլը ավարտին հասցվեց 2008թ.-ի հոկտեմբերին: Դպրոցում ներկայումս սովորում է 108 աշակերտ:
Ծրագրի առաջին փուլի շրջանակներում վերակառուցվել և նորոգվել է դպրոցի ձախակողմյան հատվածը, տեղադրվել է ջեռուցման համակարգ, ինչպես նաև նորոգվել են սանհանգույցները: Դասասենյակների հատակները, դռները և պատուհանները վերանորոգվել և փոխարինվել են նորերով: Էլեկտրամատակարարման ներքին ցանցը ամբողջովին փոխվել է: Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Լուծում
Ծրագրի երկրորդ փուլում հիմնանորոգվել է դպրոցի աջակողմյան հատվածը, որտեղ ոչ միյան Տող գյուղի այլև հարակից շուրջ տաս համայնքների աշակերտներ հնարավորություն ունեն ուսուցանել երաժշտություն, նկարչություն, խոհարարություն և տարբեր ձեռագործ արհեստներ: Վերակառուցված հատվածը ներառում է 4 մասնաշենքեր, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին կոնստրուկտիվ համակարգ: Ամբողջովին ուժեղացվել են մասնաշենքերի կրող պատերը: Հանրակրթական մասնաշենքի երկրորդ հարկում վեց սենյակներ վերակառուցվել են ննջարանների և ծառայում են, որպես ավագ դպրոցի հանրակացարան, իսկ հինգ սենյակ, որպես երաժշտական դպրոցի հանրակացարան: Ննջարանները կահավորվել են համապատասխան կահույքով: Յորաքանչյուր ննջարանային բլոկի մոտ կառուցվել են սանհանգույցային բլոկներ, համալրված ցնցուղներով: Երկրորդ հարկի մնացած 7 սենյակները վերանորոգվել են և ծառայում են որպես երաժշտական դասասենյակներ: Առաջին հարկի վերանորոգված սենյակները օգտագործվում են, որպես երգի և պարի ստուդիաներ: Վերանորոգվել են հանդիսությունների դահլիճը և սպորտ դահլիճը: Բարեկարգվել է դպրոցի տարածքը: Ամբողջովին փոխվել են դպրոցի ինժեներական կոմունիկացիաները: Տեղադրվել է նոր ջեռուցման համակարգ:

Հովանավոր` Հեռուստամարաթոն 2008