Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ - Ֆրանսիա
Start Սկիզբը Դեկտեմբեր 01, 2009
End Ավարտը Նոյեմբեր 01, 2010
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Ասկերանի շրջանը գտնվում է Արցախի կենտրոնական մասում: Շրջանի տարածքը 1221.9 կմ2 է, բնակչությունը` 17,393 մարդ: Շրջանն ունի 44 գյուղ և մեկ քաղաք: Ասկերան քաղաքը Ասկերան շրջանի շրջկենտրոնն է և գտնվում է Ստեփանակերտից 14 կմ հյուսիս - արևելք` Աղդամ տանող ճանապարին: 1970 թ.-ին բնակչությունը կազմում էր 700 մարդ, այսօր այստեղ ապրում է մոտ 1967 մարդ: Ասկերանը հայտնի է 18-րդ դարից, եղել է ռուսական բանակի զորանոց: Քաղաքում պահպանվել է պատմական Բերդ ամրոցը: 2002 թվականից Ասկերանում գործում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Հեռուստամարաթոն 2009-ի շրջանակներում իրականացրել է Ասկերան քաղաքի խմելու ջրի և կոյուղու համակարգի վերանորոգման ծրագիրը:
Ասկերանի ջրամատակարարման ներքին ցանցը կառուցվել է խորհրդային տարիներին և, չնայած 1995 թ.-ին մասամբ վերանորոգվել էր, գտնվում էր անմխիթար վիճակում:
Ներքին ցանցի և ջրընդունիչների անսարքության պատճառով տեղի էր ունենում ջրի մոտ 30-40 տոկոսի կորուստ, ինչի հետևանքով բնակչությունը չէր կարող ստանալ բավականաչափ քանակությամբ ջուր:

Քաղաքի խմելու ջրի որակի բարձրացման նպատակով Հովսեփավանում գտնվող ջրընդունիչների տարածքում կառուցվել է գետի ափին զուգահեռ պատնեշ, ջրատարը շրջանցող գիծ և երկաթբետոնե ջրի պարզարան: Վերանորոգվել է նաև ջրընդունիչների տարածքի ցանկապատը: Կառուցվել է Ասկերան քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցը, ինչպես նաև կենցաղային կոյուղի և հեղեղատար Շահումյան փողոցի վրա: Կառուցվել է երկու սեպտիկ հոր: Մասնակիորեն վերանորոգվել են օրվա կարգավորման ջրամբարներն իրենց հարակից տարածքներով:

Ծրագրի ավարտից հետո քաղաքի բնակիչները կունենան հուսալի և կայուն ջրամատակարարում:

"Հայաստան" համահայկական հիմնադրամ-Ֆրանսիա; Նվիրատվություններ Հայաստանից և Արցախից