Start Մեկնարկի ամսաթիվ: Մայիս 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2011
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Հախումյան փողոցը Շուշի քաղաքի գլխավոր փողոցներից է: Քաղաքի ազատագրումից հետո փողոցը երբեւէ չի վերանորոգվել:

Խնդիր
Երթեւեկության համար նախատեսված մասերն ամբողջովին քայքայված էին: Գոյություն չունեին եզրաքարեր, մայթեր ու ջրահեռացման համակարգ: Այս բոլոր խնդիրները խոչընդոտ էին հանդիսանում քաղաքում երթեւեկությունը անվտանգ կազմակերպելու համար:

Լուծում
Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է 355մ երկարությամբ ճանապարհ: Տեղադրվել են եզրաքարեր, մայթեր, վերակառուցվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են ջրամատակարարման, կոյուղու եւ էլեկտրականության համակարգեր:
Վերակառուցումից հետո փողոցն ամբողջովին ասֆալտապատվել է: