Ըստ հովանավորի: Համայն Հայություն,
Start Մեկնարկի ամսաթիվ: Հունիս 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Շուշին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնում` Մայրաքաղաք Ստեփանակերտից 10կմ հեռավորության վրա:
Շուշի քաղաքի բնակչությունը կազմում է 3000 մարդ:

Խնդիր
Քաղաքի ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1980-ականներին: Ջուրը հասնում է քաղաք 19-րդ դարում կառուցված Թադևոսի ջրատարով: Մինչև պատերազմը Շուշի քաղաքի ներսում ջրամատակարարումը իրականացվում էր երեք օրվա կարգավորման ջրամբարներից: Պատերազմի ժամանակ ներքին ցանցը հիմնովին վնասվել էր, տեղ-տեղ նույնիսկ ամբողջությամբ` առհասարակ կտրելով քաղաքի որոշ թաղամասեր խմելու ջրից: Վերջին տասնամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և մի շարք մարդասիրական կազմակերպություններ անդրադարձել են խմելու ջրի հարցին: «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի միջոցով վերանորոգել է Թադևոսի ջրատարը: Սակայն խմելու ջրի ներքին ցանցի և օրվա կարգավորման ջրամբարների անմխիթար վիճակում գտնվելու հարցը լուծման կարիք ուներ: Այժմ Շուշի քաղաքի բնակիչները ջուր են ստանում շաբաթական երկու կամ երեք անգամ մոտ երկու ժամով: Տեղական ինքնակառավարման մարմինները ջանք չէեն խնայում, որ գոնե պահպանեն ներկայիս վիճակում գտնվող, սակայն օրեցօր քայքայվող խմելու ջրի ներքին ցանցը:
Հիմնադրամի` Շուշիի զարգացման ծրագրի շրջանակներում լուծում է ստանում նաև խմելու ջրի կենսական նշանակություն ունեցող խնդիրը: Նախատեսվող աշխատանքները ներառում են ջրի մաքրման կայանի, օրվա կարգավորման ջրամբարների վերակառուցում և վերանորոգում, ինչպես նաև նոր ջրամբարի կառուցում:

Լուծում
Քաղաքում կառուցվեց խմելու ջրի ներքին ցանց, որը ընդգրկում է Շուշի քաղաքի բոլոր թաղամասերը և ապահովում է քաղաքի բնակիչներին կայուն և հուսալի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագիրը իրականացվեց մի քանի փուլերով: Արդեն իսկ ընթացքում են ծրագրի առաջին և երկրորդ փուլերը նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծրագրի երրորդ և չորրորդ փուլերի ուղղությամբ:

Հովանավոր: Սամվել Կարապետյան /Մոսկվայի ճաշկերույթ - դրամահավաք/