Ըստ հովանավորի: Հայաստան համահայկական հիմնադրամ – Լիբանան, Համայն Հայություն,
Start Մեկնարկի ամսաթիվ: Սեպտեմբեր 01, 2010
End Ավարտի ամսաթիվը ` Մայիս 01, 2012
Status Կարգավիճակը: Ընթացիկ


Ծրագիր

Մեծ Շենը Շուշիի շրջանի 8 գյուղերից մեկն է: Գյուղի բնակչությունը 118 մարդ է: Մեծ Շենի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:

Խնդիր
Գյուղն ուներ մի շարք խնդիրներ, որոնցից առաջնայիններն են գյուղապետարանի, բուժկետի, գրադարանի և հանդիսությունների դահլիճի շենքերի բացակայությունը:

Համայնքի գյուղապետարանն այսօր տեղակայված է ավտոմատ հեռախոսակայանի հին շենքի մի քանի սենյակներում, իսկ համայնքի բուժկետը զբաղեցնում է հին հիվանդանոցի մի փոքր մասը: Այս շենքերը կառուցվել են սովետական ժամանակաշրջանում, խիստ վնասվել են Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ և երբևէ չեն վերանորոգվել: Այսօր շենքերը գտնվում են կիսախարխուլ վիճակում և չեն համապատասխանում ընդունված չափանիշներին:
Գյուղի գրադարանի համար համայնքի դպրոցում հատկացվել է մեկ սենյակ, որը իր տարածքով չի համապատասխանում գրադարանային տարրական պայմաններին:
Գյուղը երբևէ չի ունեցել հանդիսությունների դահլիճ:

Լուծում
Ելնելով վերը նշված խնդիրներից, Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում որոշվեց կառուցել 195 մ2 մակերեսով երկհարկանի բազմաֆունկցիոնալ կենտրոն, որն իր մեջ ներառեց` գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, հանդիսությունների դահլիճը, նախասրահ, տեխնիկական սենյակ և սանհանգույցներ: Շենքն առդեն ունի նաև ջեռուցման և օդափոխության համակարգեր: